60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու «վաճառելու» մեջ
Շվեդիայի դատախազությունը կասկածում է տղամարդուն՝ իր կնոջը 120 տղամարդու «վաճառելու» մեջ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով դատախազին։
«Շվեդիայի հյուսիսում բնակվող մի տղամարդ կասկածվում է իր կնոջը շահագործելու և նրա ու առնվազն 120 տղամարդու միջև սեռական հարաբերություններ կազմակերպելու մեջ», — նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ 60-ամյա տղամարդը կալանքի տակ է գտնվում հոկտեմբերից, իսկ մարտին նրան պաշտոնապես մեղադրանք կներկայացվի։ Դատախազ Իդա Աններեստեդտի խոսքով՝ նրան սպառնում է երկուսից տասը տարվա ազատազրկում՝ կավատության մեղադրանքով։