Դանիան նախկին թմրամոլներին մեկ տարով Կարիբյան կղզիներ ուղեւորության է ուղարկում
Ուշադրության կենտրոնումԴանիայի իշխանությունները նախկին թմրամոլ եւ հանցագործ երիտասարդներին օգնում է՝ նրանց մեկ տարով Կարիբյան կղզիներ ճամփորդության ուղարկելով: Ըստ The Telegraph-ի, տեղական խորհուրդները վերականգնողական այդ ծրագրերի համար շուրջ 4 մլն ֆունտ սթեռլինգ են ծախսել
Այդ ուղեւորությունները կազմակերպում է Den Maritime Base ընկերությունը: Տեղեկությունների համաձայն, 59 երիտասարդ հանցագործներ մեկ տարի եւ ավելի անցկացրել են ընկերության երկու նավերի վրա: Յուրաքանչյուր ուղեւորի ճամփորդությունը դանիացի հարկատուներին 70 հազար ֆունտ է արժեցել:
Gazeta-ի փոխանցմամբ, ծրագրի որոշ կազմակերպիչներ նշում են, որ Կարիբյան կղզիները կարող է էկզոտիկ ուղղություն համարվել, բայց հարկ է նշել, որ խոսքը ոչ թե արձակուրդի մասին է, այլ բարդ երիտասարդներին այլ միջավայրում ժամանակ անցկացնելու հնարավորություն ընձեռելու:
Նշվում է նաեւ, որ ուղեւորության մասնակիցներից մեկը հայրենիք վերադառնալուց հետո սկսել է թմրանյութ տարածել եւ միացել է փողոցային խուլիգանների մի խմբի: