Վթար՝ Կոտայքում, 50-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Samand»-ով հայտնվել է կամրջի տակ, վիրավnր կա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Ո.-ն իր վարած «Samand» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Հետևեք մեզ՝ այստեղ