Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է. Միքայել Սրբազանը դուրս գրվեց հիվանդանոցից
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից։
«Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է»,-ինչպես եք ձեզ զգում հարցին ի պատասխան ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են:
Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել Սրբազանը պատասխանեց, թե իրենք գիտեն իրենց անելիքը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։
Հետևեք մեզ՝ այստեղ