Կիսամերկ Դուա Լիպան փեսացուի հետ մասնակցել է Բեռլինի կինոփառատոնին
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Դուա Լիպան իր փեսացուի՝ Քալում Թըրների հետ ներկա է եղել Բեռլինի 76-րդ միջազգային կինոփառատոնին: Զույգը ներկա է գտնվել «Վարդերի թփերի կտրումը» ֆիլմի պրեմիերային, որտեղ Թըրները խաղում է գլխավոր դերը: Ֆիլմում նկարահանվել է նաև 58-ամյա Պամելա Անդերսոնը, ով նույնպես անցել է կարմիր գորգով։

30-ամյա Դուա Լիպան կեցվածք է ընդունել Chanel-ի թափանցիկ սև զգեստով, մինչդեռ 36-ամյա Քալում Թըրները, որի հետ երգչուհին նշանված է ավելի քան մեկ տարի, հագել է շագանակագույն կոստյում և փողկապ: Պամելա Անդերսոնը, ինչպես միշտ, առանց դիմահարդարման է եղել և կրել է Carolina Herrera զգեստ:

Նախկինում Պամելա Անդերսոնը ներկա է եղել Tory Burch-ի ցուցադրությանը և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, իսկ Դուա Լիպան Chanel-ի ցուցադրության հյուրերի թվում էր։


Հետևեք մեզ՝ այստեղ