Թեհրանը ցանկանում է գործարքի գնալ և գիտակցում է հետևանքները, եթե այն չկայանա. Թրամփ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ժնևում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների նախօրեին հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է գործարքի գնալ և գիտակցում է հետևանքները, եթե այն չկայանա, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են գործարք կնքել: Եվ չեմ կարծում, թե նրանք կցանկանան առերեսվել հետևանքների հետ, եթե գործարքը չկայանա»,- լրագրողներին ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդն Իրանին անվանել է «վատ բանակցող», սակայն հույս է հայտնել, որ այս անգամ նրանք կլինեն «ավելի բանական»:
«Ես այս բանակցություններին մասնակցելու եմ անուղղակիորեն, և դրանք շատ կարևոր են լինելու: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- նշել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչները այսօր Ժնևում կանցկացնեն իրանական միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների երկրորդ փուլը: Սա տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում ռազմական ներկայությունն ուժեղացնելու մասին հայտարարությունների և իրանական կողմի՝ փոխզիջումների պատրաստակամության մասին ազդակների ֆոնին:
Հետևեք մեզ՝ այստեղ