Կրակոցներ են հնչել Զովունիում. Կա վիրավոր
ՀասարակությունԿոտայքի մարզի Զովունի համայնքում քիչ առաջ կրակոցներ են հնչել։ Մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենա։ Իրավապահները պարզում են վիրավորի եւ վարորդի ինքնությունը, ինչպես նաեւ նշված մեքենայի սեփականատիրոջ։