Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով Եկեք շարունակենք հիմնվել այս նոր թափի վրա՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար. Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին, կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք. ԿԸՀ նախագահը՝ զինվորների ուշ քվեարկելու մասին Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները Ինչ է սպասվում Հայաստանին Ո՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար. Կոշտան շնորհավորել է Փաշինյանին


ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. Ուժերի նոր վերադասավորումը և ռազմավարական դինամիկան․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։

«ԱՄՆ փոխնախագահ  Վենսի այցը Հարավային Կովկաս անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես սովորական դիվանագիտական իրադարձություն, այլ որպես ավելի խորը աշխարհաքաղաքական վերաձևավորման արտահայտություն մի տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության դոկտրինալ մտածողության առանցքում։ Իրանի համար Հարավային Կովկասը արտաքին քաղաքականության հերթական ուղղություն չէ. այն սահմանակից ռազմավարական տարածք է, որտեղ ուժերի հարաբերակցության ցանկացած վերադասավորում անմիջապես անդրադառնում է երկրի անվտանգային միջավայրի, տարանցիկ կարողությունների, տնտեսական հնարավորությունների և տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Ուստի Վաշինգտոնի վերաձևակերպվող տարածաշրջանային ռազմավարությունը, որն իրական քաղաքական բովանդակություն է ստանում բարձր մակարդակի այցերով և բազմաբնույթ պայմանավորվածություններով, Թեհրանում ընկալվում է որպես գործընթաց, որը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վրա։

 

  1. օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողություններն արդեն իսկ հանգեցրել են ուժերի հարաբերակցության էական փոփոխության։ Ռուսաստանի ազդեցությունը, թեև պահպանվում է, այլևս չունի նախկին հեգեմոնիկ բնույթը, Թուրքիան զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում՝ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի միջոցով, իսկ Հայաստանը սկսել է իր անվտանգային և արտաքին քաղաքական առաջնահերթությունների աստիճանական վերաիմաստավորում։ Այս նոր տարածաշրջանային ուժային կոնֆիգուրացիայի պայմաններում Վաշինգտոնի տարածաշրջանային դերակատարության ռազմավարական վերակազմակերպումը նշանակում է, որ տարածաշրջանը վերածվում է մրցակցային բազմաբևեռ համակարգի, որտեղ խաչաձևվում և բախվում են ռուսական, թուրքական, իրանական, ամերիկյան և արևմտյան շահերը։ Իրանական վերլուծական շրջանակներում տարածված է այն ընկալումը, որ Վաշինգտոնը փորձում է ոչ միայն ընդլայնել իր քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այլ նաև ձևավորել նոր անվտանգային և տնտեսական ճարտարապետություն, որը կնվազեցնի Ռուսաստանի ավանդական ազդեցությունը և կսահմանափակի Իրանի աշխարհաքաղաքական դերակատարությունն ու ռազմավարական խորությունը։

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և հստակ սկզբունքի վրա՝ Հարավային Կովկասի խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես տարածաշրջանային ուժերի ներգրավմամբ, զերծ պահելով տարածաշրջանը արտատարածաշրջանային դերակատարության հեգեմոնիայից։ Պաշտոնական մակարդակում գնահատականները զուսպ են, շեշտվում է տարածաշրջանային կայունության և համագործակցության անհրաժեշտությունը, սակայն փորձագիտական դաշտում ընդգծվում է, որ Վաշինգտոնը ձգտում է ձևավորել նոր ազդեցության գոտի՝ գործողությունների համակարգային համահարթեցմամբ՝ ընդգրկելով Թուրքիայի և Իսրայելի ռազմավարական ներգրավվածությունը, ինչը կարող է նվազեցնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա և փոխել ուժերի հարաբերակցության կառուցվածքը Հարավային Կովկասում։

Տրանսպորտային «միջանցքային պատերազմները»

Այս համատեքստում, ԱՄՆ տարածաշրջանային քաղաքական ներգործության կարևոր բաղադրիչ է տրանսպորտային և էներգետիկ նախագծերի խթանումը։ Հարավային Կովկասը վերածվում է լոգիստիկ-տրանսպորտային մրցակցության առանցքի, որտեղ հատվում են մի քանի խոշոր միջանցքներ՝ Միջին միջանցքը, Ադրբեջան–Նախիջևան տրանսպորտային ուղին, ինչպես նաև Իրանի համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս–Հարավ ուղությունը։ Իրանի հիմնական կարմիր գիծը Հայաստանի հետ սահմանի անձեռնմխելիությունն է և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Թեհրանում գերակշռում է այն համոզմունքը, որ ցանկացած նախագիծ, որը կարող է թուլացնել Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունն իր տարածքով անցնող ռազմավարական կապուղիների նկատմամբ կամ սահմանափակել Իրանի կապը Հայաստանի տարածքով դեպի Սև ծով, կունենա ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային հետևանքներ Իրանի համար։ Իրանի աշխարհաքաղաքական մտածողության մեջ Հայաստանը դիտարկվում է որպես հյուսիսային ուղղությամբ ռազմավարական կամուրջ, որը ոչ միայն բազմազանեցնում է տնտեսական կապերը, այլև ամրապնդում է տարածաշրջանային անվտանգային հնարավորությունները, ապահովելով Իրանի համար անհրաժեշտ տարածքային և ռազմավարական «շրջանցումներ»՝ տարածաշրջանային սահմանափակումների թուլացման համատեքստում։

Տրանսպորտային «միջանցքային պատերազմները» փաստացի դարձել են նոր մրցակցության առանցք։ Եթե ամերիկյան աջակցությամբ ձևավորվեն այնպիսի ուղիներ, որոնք կկապեն Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային՝ նվազեցնելով Իրանի տարանցիկ նշանակությունը, ապա դա կնշանակի, որ Հյուսիս–Հարավ նախագիծը բախվում է լուրջ մրցակցության։ Իրանի համար այս նախագիծը միայն տնտեսական նախաձեռնություն չէ. այն դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական գործիք, որը կարող է կապել Հնդկաստանը,  Պարսից ծոցը, Կասպյան տարածաշրջանը, Ռուսաստանը և Միջին Ասիան մեկ միասնական ցանցում՝ ապահովելով Իրանի դերակատարությունը որպես անփոխարինելի տարանցիկ հանգույց։ Ուստի ցանկացած այլընտրանքային լոգիստիկ ճարտարապետություն, որը ձևավորվում է առանց Իրանի մասնակցության կամ նրա հաշվին, ընկալվում է որպես ռազմավարական մարտահրավեր։

ԱՄՆ տարածաշրջանային քաղաքական ներգործության խորացումը, համադրված Իսրայելի ռազմավարական դերակատարության հետ, Թեհրանի համար հանդիսանում է առանձնակի մտահոգության աղբյուր։ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական ու տեխնոլոգիական համագործակցությունը երկար ժամանակ է գտնվում Թեհրանի հսկողության ներքո, իսկ 12-օրյա պատերազմի ֆոնին Իրան–Իսրայել հարաբերությունների առավելագույն լարվածությունն այն դարձնում է ռազմավարական գնահատման առանցքային չափանիշ։ Այս գնահատականները ձևավորում են անվտանգության ընկալումների այն միջավայրը, որի հիման վրա կառուցվում է Իրանի տարաշարջանային ռազմավարական քաղաքականությունը։

Միաժամանակ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում ձևավորվող ուժերի նոր հավասարումները ուղղված է ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Մոսկվայի համար ԱՄՆ ներգործության ընդլայնումը նշանակում է ազդեցության գոտու հարաբերական սահմանափակում նախկին խորհրդային տարածքում։ Ռուսական լոգիստիկ և էներգետիկ լծակները կարող են թուլանալ, եթե տարածաշրջանը ինտեգրվի արևմտյան նախագծերին և անվտանգության այլ ձևաչափերին։ Այս իմաստով Մոսկվան և Թեհրանը ունեն համընկնող շահեր՝ սահմանափակելու արտատարածաշրջանային ուժերի աճող ազդեցությունը։ Սակայն նրանց շահերը ամբողջությամբ նույնական չեն։ Ռուսաստանը, որպես գլոբալ դերակատար, որոշ դեպքերում կարող է գործարքային մոտեցում ցուցաբերել և ընդունել մասնակի վերադասավորումներ՝ փոխարենը ստանալով այլ ռազմավարական զիջումներ։ Իրանի համար, սակայն, Հարավային Կովկասը իր անմիջական ռազմավարական միջավայրում գտնվող առաջնահերթ հետաքրքրությունների գոտի է, և այստեղ ցանկացած բացասական զարգացում անմիջապես ազդում է ներքին անվտանգության և տարածաշրջանային կայունության վրա։ Ուստի Թեհրանի մոտեցումը սովորաբար ավելի կոշտ է այն հարցերում, որոնք առնչվում են արտատարածաշրջանային ուժերի ներկայության և նրանց աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդմանը։

Այս պայմաններում տրամաբանական է ենթադրել, որ Մոսկվան և Թեհրանը կարող են խորացնել իրենց համագործակցությունը մարտավարական մակարդակում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային ուղու գործարկման ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային փուլերի արագացված իրականացմանը, Ռաշտ–Աստարա երկաթուղային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին և դրա լիարժեք ինտեգրմանը միասնական լոգիստիկ համակարգում, ինչպես նաև Կասպից ծովում փոխադրումների համակարգման, նավահանգստային ենթակառուցվածքների համատեղ զարգացման և անվտանգային, ռազմական ու էներգետիկ փոխգործակցության խորացման նախաձեռնություններին։ Այս քայլերը կարող են դիտարկվել որպես ամերիկյան նախաձեռնությունների նկատմամբ համակարգային հակակշիռ։ Սակայն նման համագործակցությունը չի վերացնում այն իրողությունը, որ երկու մայրաքաղաքների միջև շարունակում է գոյություն ունենալ մրցակցություն՝ Հարավային Կովկասում ազդեցության ամրապնդման և նախաձեռնողականության պահպանման համար։ Միևնույն ժամանակ, երկկողմ հարաբերությունների ներկայիս վերելքային դինամիկան չի ենթադրում շահերի լիակատար համընկնում բոլոր ուղղություններով։ Հետևաբար, առավել իրատեսական է խոսել Հարավային Կովկասում իրավիճակային ռազմավարական համադրության մասին, այլ ոչ ամբողջական և ինստիտուցիոնալացված դաշինքի ձևավորման։

Ստեղծված նոր իրողությունը Իրանի համար հանդիսանում է տարածաշրջանային ուժերի հարաբերակցության նոր պայմանների գործոն, որոնք ձևավորում են հստակ ռազմավարական ընտրությունների շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հայաստանի և Ադրբեջանի դերակատարությունը իրանական դիտակետից առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը Իրանի համար ոչ միայն հարևան պետություն է, այլև այն եզակի ուղղությունը, որը ինտեգրված չէ Իրանի նկատմամբ բացահայտ մրցակցային կամ թշնամական քաղաքականություն վարող դաշինքներին։ Միաժամանակ, եթե Հայաստանը խորացնի արևմտյան անվտանգային ինտեգրումը այնպիսի մակարդակով, որը կհանգեցնի Իրանի համար իր անմիջական հարևանության տարածքում արտատարածաշրջանային ռազմական կամ ռազմավարական ենթակառուցվածքների տեղակայմանը, ապա Թեհրանը կհայտնվի ռազմավարական բարդ ընտրության առջև։ Ադրբեջանը, իր հերթին, Իրանի համար և՛ տնտեսական գործընկեր է, և՛ անվտանգային բարդ հանգույց։ Այս պայմաններում, Իրանը չի կարող իրեն թույլ տալ միակողմանի դիրքավորում. նրա շահերից է բխում պահպանել հարաբերական հավասարակշռություն երկու հարևանների հետ՝ հստակ սահմանելով իր կարմիր գծերը։

Այս բազմաշերտ մրցակցության և շահերի խաչաձևման պայմաններում Հարավային Կովկասի հետագա զարգացումները կարող են ընթանալ մի քանի աշխարհաքաղաքական սցենարներով։ Առաջին սցենարը ենթադրում է արևմտյան ազդեցության աստիճանական ամրապնդում, որի արդյունքում տարածաշրջանը կներառվի արևմտյան անվտանգության և տնտեսական համակարգերում՝ կտրուկ նվազեցնելով Ռուսաստանի և Իրանի դերակատարությունը։ Երկրորդ սցենարը բազմաբևեռ հավասարակշռության ձևավորումն է, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մրցակցային, բայց փոխադարձ զսպման պայմաններում կգործեն նույն տարածքում։ Երրորդ սցենարը ռուս–իրանական համագործակցության հակակշռող խորացումն է, որը կարող է ուժեղացնել տարածաշրջանում բևեռացման միտումները և կառուցվածքային լարվածությունը։ Իրանական ռազմավարական հաշվարկներում առավել ընդունելի է այնպիսի բազմաբևեռ հավասարակշռություն, որտեղ ուժերի մրցակցությունը մնում է վերահսկելի և չի հանգեցնում Իրանի անմիջական սահմաններին ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական ռազմավարական ներկայության ձևավորմանը։

Այս ամբողջ գործընթացում Իրանի առջև ծառացած հիմնական ընտրությունը վերաբերում է իր դերի բնույթին։ Եթե Թեհրանը սահմանափակվի արձագանքող քաղաքականությամբ և փորձի միայն կանխել իր համար անցանկալի զարգացումները, ապա կա վտանգ, որ Հարավային Կովկասում ուրվագծվող նոր աշխարհաքաղաքական ճարտարապետությունը կձևավորվի առանց նրա ներգործող մասնակցության։ Մյուս կողմից, նախաձեռնողական քաղաքականությունը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական ինտեգրմանը և տարածաշրջանային, հիմնականում անմիջական գործընկերների մասնակցությամբ բազմակողմ ձևաչափերի ամրապնդմանը (օրինակ՝ Հյուսիս–Հարավ տրանսպորտային ուղի, տարածաշրջանային էներգետիկ և լոգիստիկ նախագծեր), ապահովում է Իրանի հնարավորությունը պահպանել և ամրապնդել իր դերակատարությունը տարածաշրջանում՝ վերահսկելով գործընթացները և ձևավորելով ռազմավարական ազդեցության գոտի իր հյուսիս-արևմտյան սահմաններում։ Այս առումով առանձնակի կարևորություն ունեն Իրանի տնտեսական ու ինստիտուցիոնալ կարողությունները, որոնք թույլ են տալիս ոչ միայն վերահսկել ընթացիկ նախագծերը, այլև ձեւավորել լայնամասշտաբ համագործակցության և ինտեգրման կառուցվածքներ տարածաշրջանում։

Ամփոփելով թեման՝ պետք է նշել, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Հարավային Կովկաս անհրաժեշտ է դիտարկել որպես Վաշինգտոնի նախաձեռնությունը՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման հիմնական հանգրվանի առումով, ինչը Իրանի համար ստեղծում է անմիջական ռազմավարական խնդիրներ։ Իրանի համար սա միաժամանակ մարտահրավեր է և հնարավորություն։ Մարտահրավեր՝ քանի որ մեծանում է արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը նրա հյուսիս–արևմտյան սահմաններում, իսկ լոգիստիկ և էներգետիկ նախագծերը կարող են շրջանցել նրա տարածքը։ Հնարավորություն՝ քանի որ Իրանը կարող է օգտագործել իրավիճակը՝ իր տարածաշրջանային դերակատարությունը և ազդեցությունը վերաիմաստավորելու և պահպանելու ռազմավարական ազդեցության գոտին՝ կենտրոնանալով տարածաշրջանային գործընկերների հետ իրականացվող ենթակառուցվածքային, տնտեսական և բազմակողմ ձևաչափերի կառուցման վրա, որոնք ամրապնդելով Իրանի դիրքերը, կսահմանափակեն արևմտյան անմիջական ներգրավվածությունը տարածաշրջանում։ Հարավային Կովկասի ապագա աշխարհաքաղաքական քարտեզը դեռևս վերջնականապես չի գծագրվել, և դրա ձևավորման գործընթացում Իրանի ռազմավարական ընտրությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ թե՛ իր սեփական անվտանգության, թե՛ ամբողջ տարածաշրջանի կայունության համար»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայհիդրոմետի տնօրենը գրում է՝ այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկՋրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բшխվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրшվորԶանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանFlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և ԿազանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղելՀայկական դրոշը՝ «աշխարհի տանիքին». վերելք դեպի Էվերեստ«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելՄարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայողԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԵկեք շարունակենք հիմնվել այս նոր թափի վրա՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար. Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին, կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք. ԿԸՀ նախագահը՝ զինվորների ուշ քվեարկելու մասին Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները Ինչ է սպասվում Հայաստանին Ո՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար. Կոշտան շնորհավորել է Փաշինյանին Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՏարադրամի նոր արժեքներ են սահմանվել Բելառուսները կանգնած են ՀՀ-ի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին. Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Փաշինյանին Իրանը Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել է 11 բալիuտիկ hրթիռ. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանԻսրայելը hարվածել է Իրանի նավթաքիմիական համալիրներից մեկին «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Դանիել Իոաննիսյան Պարզ է չէ՞, թե ինչու էր բռնապետը գիշերը ճեպազրույց դրել այն ժամանակ, երբ ընտրատեղամասերից 80%-ում հաշվարկը դեռ չէր ավարտվել․ Աբրահամյան Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Ողբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմին Մոդրիչի եւ Պաշալիչի գոլերը հաղթանակ բերեցին Խորվաթիային (տեսանյութ)ԿԸՀ-ն ամփոփել է 131 տեղամասի արդյունքներըՆԳՆ-ում ստացվել է 619 ահազանգ, արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 3722։00-ի դրությամբ արձանագրվել է 79 հանցագործության դեպքԻրան-Իսրայել լարվածության նոր փուլ․ սկսվել է հրթիռակոծման երկրորդ ալիքըԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է
Ամենադիտված