Քանյե Ուեսթի արձագանքը՝ Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպին
Life48-ամյա Քանյե Ուեսթը դժգոհ է իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպից և «խելագարության աստիճանի» նախանձում է նրա և «Ֆորմուլա 1»-ի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հարաբերություններին, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով ռեփերին մոտ կանգնած աղբյուրին։ «Քանյեն խելագարության աստիճանի խանդում է, և նա այս ամենը տարօրինակ է համարում։ Նա միշտ դժվարությամբ է տեսել իր նախկինին մեկ այլ տղամարդու հետ։ Այդպես էր Փիթ Դևիդսոնի հետ, իսկ հիմա այդպես է Հեմիլթոնի հետ», - կիսվել է ներքին աղբյուրը։ Գրում է Spletnik-ը:
Նա նաև նշել է, որ երաժիշտը երջանիկ է իր ներկայիս կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ և մտադիր չէ միջամտել Քարդաշյանի անձնական կյանքին, որի հետ նա նոր է սկսել վերականգնել հարաբերությունները։
Հիշեցնենք, որ 45-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և 41-ամյա Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հարաբերությունների մասին հայտարարվել էր հունվարի վերջին։ Մինչ սկզբում լուրեր էին շրջանառվում, ընդամենը մի քանի օր անց զույգը պաշտոնապես հաստատեց իրենց սիրավեպը՝ միասին հայտնվելով Սուպերբոուլում։ Նշենք, որ Քիմն ու Լյուիսը ճանաչում են միմյանց ավելի քան տասը տարի. նրանք հանդիպել են, երբ Skims ապրանքանիշի հիմնադիրը դեռ ամուսնացած էր Քանյեի հետ, և նրանք հաճախ ժամանակ էին անցկացնում միասին։