Անժամանակ կյանքից հեռացել է բարի ու լուսավոր Ալլա Հակոբյանը
ՀասարակությունԱնասելի վշտով հայտնում ենք, որ փետրվարի 14-ին, քրոնիկ հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ «Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ալլա Հակոբյանը։
Ալլան Հավասարի ամենալուսավոր մարդկանցից էր։ Հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրից նա անմնացորդ նվիրվածությամբ ու անսահման պատասխանատվությամբ պայքարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառական կրթության առաջխաղացման համար։
Իր ամբողջ առաքելությունը նա նվիրել էր հիմնադրամին՝ դառնալով մեր նախաձեռնությունների գաղափարական ուժը և ոգին։
Ալլան մեր 5 տարիների կրեատիվ գաղափարների հեղինակն էր, «Հավասար» կրթական հավելվածի ձայնը և թիմի շարժիչ ուժը։ Իր պրոֆեսիոնալիզմով, մարդասիրությամբ ու անսահման ջերմությամբ նա լավագույններից էր իր ոլորտում և անփոխարինելի՝ մեր կյանքում։
Հիմնադրամի ողջ թիմը խորապես ցավում է այս մեծ կորստի համար և իր զորակցությունն է հայտնում Ալլայի ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սիրել և գնահատել են նրան։
Ալլա Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 15-ին, 17:00-ին, Եղեգնաձոր քաղաքում, Շահումյան 33 հասցեում։
Ալլայի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում և հիմնադրամի ողջ գործունեության մեջ: