Հայրս գնաց հորաքրոջս տանն ապրելու, մայրս չէր էլ մտածում բաժանվելու մասին․ Արմինե Գրիգորյան
Life«Ես 9-րդ դասարանում էի սովորում, հայրս գնաց հորաքրոջս տանն ապրելու, և մայրս չէր էլ մտածում բաժանվելու մասին: Մենք՝ ես, քույրս ու Սամվելն ասում էինք բաժանվեք, որովհետև, եթե դուք չեք կարող իրար հետ ապրել, ուրեմն պետք է բաժանվել: Ես համարում եմ, որ ինչո՞ւ մարդիկ տանջվեն, եթե իրար հետ լավ չեն: Մայրիկս ասում էր՝ հանուն իմ ընտանիքի, իմ երեխաների, այն ժամանակ այդպես էր: Բայց ոչ մի սարսափելի բան տեղի չունեցավ, հայրս գնում, գալիս էր մեր տուն: Մայրիկս ու հայրիկս շփվում էին: Ես անձամբ վատը չեմ հիշում այդ հարաբերություններից, որովհետև տատիկներիս տանն եմ ավելի շատ եղել: Հայրս լավ մարդ է եղել, աշխարհի ամենաազնիվ ու բարի մարդն էր»,- HerMine Dialog-ի եթերում պատմել է երգչուհի Արմինե Գրիգորյանը: