Ինչպես հայտնի է դերասանուհի Սիլվի Բարկովայի ամուսինը հնդիկ է և այժմ Սիլվին բնակվում է Հնդկաստանում։ Ժամանակին դերասանուհին քննադատվել է այդ ընտրության համար, բայց Սիլվին անչափ երջանիկ է սիրելի տղամարդու կողքին։
Դերասանուհին պատմել է, որ ընտանիքում, իհարկե, բարդություններ եղել են, սակայն ամեն ինչ հաղթահարվել է։ Փոքր-ինչ բարդ են եղել սկեսուրի հետ հարաբերությունները։
«Սկեսուրս ուզում էր, թեկուզ ձևական իրենց աղոթքներն ասեի: Բացատրում էի՝ եթե աղոթքը պիտի ձևական լինի, ավելի լավ է չլինի»,- պատմել է Սիլվին, այնուհետև ավելացրել՝ ամուսինը նույնպես չի հետևում հնդկական ավանդույթներին։Սկեսուրի մտավախությունը նրանում էր, որ այդպես հնդկական ավանդույթները կկորչեն, սակայն ժամանակի հետ համակերպվեց այդ մտքի հետ։ Իսկ ամուսնու հետ հարաբերություներում առաջ եկած խնդիրները լուծում են գտնում գրկախառնությամբ։
Անկեղծացել է, որ երկար նեղացած չեն կարողանում մնալ։ Հաշտվելու առաջին քայլը միշտ կատարում է ամուսինը։ Վեճերի պատճառը խանդն է լինում։ «Կարող էր խանդել և՛ աշխատանքիս, և՛ ինչ-որ տեղ գնանք, ինձ նայեն»,- ասել է Սիլվին: Ավելացրել է, որ ամեն օր սեր են խոստովանում։