Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն, BBC-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։
Նրա խոսքով՝ ուրանի զրոյական հարստացման հարցն այլևս արդիական չէ և Իրանի տեսանկյունից այլևս բանակցությունների սեղանին չէ։
«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է փոխզիջման՝ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե Վաշինգտոնը սկսի բանակցություններ՝ պատժամիջոցները վերացնելու համար», - նշել է նա։
Իրանից ավելի քան 400 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի դուրսբերման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ռավանչին ասել է, որ դեռ վաղ է ասել, թե ինչ տեղի կունենա բանակցությունների ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ