Թուրքիայում ԻՊ-ի 15 ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԹուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները 15 մարդու են ձերբակալել, ովքեր կասկածվում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ:
Ձերբակալվածների թվում կան ԻՊ-ի զինյալներ, որոնք պատրաստում էին մահապարտ ահաբեկիչների: Խուզարկության ընթացքում նրանց մոտ չորս զենք և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք վկայում են ձերբակալվածների ահաբեկչական գործունեության մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Իրավապահ մարմինների աշխատակիցների վարկածով՝ նրանք կապված են ահաբեկիչ Սավաշ Յըլդըզի հետ, որը մեղադրվում է 2015 թվականի մայիսին Թուրքիայի հարավում՝ Ադանա և Մերսին նահանգներում գտնվող քրդամետ ժողովրդական կուսակցության գրասենյակներում ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ: Այդ շենքերում պայթյունների հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ ահաբեկչությունների կազմակերպիչը փախել է Սիրիա: