Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով Եկեք շարունակենք հիմնվել այս նոր թափի վրա՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար. Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին, կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք. ԿԸՀ նախագահը՝ զինվորների ուշ քվեարկելու մասին Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները Ինչ է սպասվում Հայաստանին Ո՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար. Կոշտան շնորհավորել է Փաշինյանին


Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ»

Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին։


- Գիտեմ, որ մտահոգված եք Ձեր ընկերոջ՝ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներով, կալանքով։ Ի՞նչ պլաններ ունեք քաղբանտարկյալի պաշտպանության առումով։
- Խաչիկ Գալստյանի պաշտպանությամբ իրավաբանական մասով զբաղվում է փաստաբանական խումբը, ընդ որում, նրանց գնահատմամբ, ընդհանրապես հիմք չկա Խաչիկ Գալստյանին քրեական հետապնդման ենթարկելու եւ ազատությունից զրկելու համար։ Մնացած քաղաքական ակցիաները, քաղաքական պրոցեսները հանրության աչքի առջեւ են։ Ինչ խոսք, մեր պայքարը ոչ միայն Խաչիկ Գալստյանի ազատության, այլեւ առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար է, եւ չի կարելի տարանջատել՝ մարդը կուսակցության անդամ է կամ առհասարակ կուսակցական չէ, ուղղակի մարդ է, որ ունի տարբերվող հայացքներ այս իշխանությունների հայացքներից եւ դրա պատճառով հետապնդվում է։ Մենք պայքարում ենք բոլոր քաղբանտարկյալների համար, հիմա, ցավոք, Հայաստանում աննախադեպ քանակի՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկյալներ կան, այսպիսի իրավիճակ երբեւիցե, կարծում եմ, չի եղել։

- Եվ որքան նախընտրական պայքարը թեժանա, նման բանտարկյալները, կարծում եք՝ կարող են ավելանա՞լ։
- Միանշանակ՝ այո, դա իշխանությունը չի էլ թաքցնում, բացահայտ ասում են՝ ով իրեն լավ չպահի, կտանենք կլցնենք, իրենց բառերով ասած՝ «ԿԳԲ-ի պադվալները», այս կանենք, այն կանենք։ Բայց դա մեզ չի վախեցնում, եւ վստահ եմ, որ որեւէ մեկին չի վախեցնում։ Այլեւս Հայաստանում մարդուն ազատությունից զրկելով՝ չես կարող վախեցնել, դարձել է սովորական, եւ մարդիկ պատրաստ են իրենց գաղափարների համար, իրենց պայքարի համար նաեւ զրկվել ազատությունից։

- Ուղղակի այնքան չզրկվեն, որ ընդդիմադիր թեւի հիմնական ուժերը պակասեն՝ նախընտրական պայքարի կազմակերպչական փուլում։ Կա՞ այդպիսի մտավախություն։
- Իհարկե, նման վտանգ կա, որովհետեւ, օրինակ, Խաչիկ Գալստյանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ դուք հասկանում եք, որ հատկապես էս նախընտրական փուլում ինչքան մեծ ծավալի աշխատանք էր կատարում, եւ նրան այս համակարգից հանելը, անգամ 1 կամ 2 ամսով, իրականում բավականին բարդացնում է մեր կուսակցական աշխատանքները, ընդ որում՝ թե՛ գաղափարական, թե՛ կազմակերպչական առումներով։ Բայց էլի եմ կրկնում՝ մենք պատրաստ ենք դրան, վստահ եմ, որ Խաչիկն էլ է պատրաստ, մնացածն էլ, ով այսօր անազատության մեջ է, պատրաստ են, ու ինչքան էլ գործը բարդանա, որեւէ խնդիր չեմ տեսնում։ Օրը գալու է, բոլորը պատասխան են տալու թե՛ օրենքի առջեւ, թե՛ իրենց խղճի առջեւ, նրանք չեն կարող խուսափել այս ամենի համար պատասխանատվությունից։

- Նախորդ ընտրապայքարում դուք չունեիք, չէ՞, ձեր կուսակցությունից այդպիսի կարգավիճակով ներկայացուցիչ։
- Չէ, բայց, առհասարակ, առաջին քաղաքական հայացքներով բանտարկյալն էլի եղել է մեր կուսակցությունից՝ Արսեն Բաբայանը, որը հիմա Խաչիկ Գալստյանի փաստաբանն է։ Այդ գործը գուցե մոռացվել է, բայց նրան ձերբակալեցին, եւ մեղադրանք ներկայացվեց՝ «իշխանությունը զավթելու համար», որն անհեթեթություն էր, ազատազրկեցին որոշ ժամանակով, հետո ազատ արձակեցին։

- Եվ Արսեն Բաբայանն իշխանություն չէր զավթել ու մինչեւ հիմա էլ, կարծես, չի զավթել, փաստորեն։
- Այո, (ծիծաղում է), չզավթեց ու, ամենակարեւորը՝ դատարանում արդարացվեց։ Այսինքն՝ մարդուն հետապնդել են, ինչ-որ մի փուլում ազատազրկել են, վերջում պարզվել է, որ սուտ է, դատական վախճան չի ունեցել այդ գործը։ Նույնը Խաչիկ Գալստյանի դեպքում կլինի։ Ես առաջին օրը, երբ Խաչիկ Գալստյանին ձերբակալեցին, ասել եմ՝ չեմ կարող մանրամասներ հայտնել, որովհետեւ կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով, բայց վստահաբար ասում եմ, որ այստեղ գործ չկա։ Ժողովրդի լեզվով ասած՝ գործը ջուր է եւ այդ գործը եւս չի ունենալու դատական վախճան, դա զուտ պատժիչ գործողություն է։ Ընդ որում՝ Խաչիկ Գալստյանին, նաեւ Արամ Քոչարյանին եմ ուզում հիշատակել՝ մեր Վաղարշապատի կառույցի պատասխանատուին, որը էլի ձերբակալվեց դեկտեմբերի 30-ին։ Նկատենք, որ այն տվյալները՝ իբրեւ այդ «հանցագործության» մասին, իրենք ձեռք են բերել նոյեմբերի 16-ին, հիմա հարց է առաջանում․ եթե այդ տվյալները ստացել եք նոյեմբերի 16-ին, ոչինչ դրանցում ո՛չ ավելացել, ո՛չ պակասել է, ինչո՞ւ այդ գործողությունը չարեցիք անմիջապես հաջորդած օրերին՝ նոյեմբերի 17-ին, 18-ին, այլ ձերբակալեցիք հատկապես դեկտեմբերի 30-ին։ Իմաստը ո՞րն էր։

- Կարծո՞ւմ եք՝ այդ հետաձգման նպատակն ընտանիքներին, հարազատներին ընկճե՞լն է, նաեւ՝ ձեզ հոգեբանորեն ճնշե՞լն է։
- Իհարկե, շատ դժվար կացություն է ստեղծվում մարդկայնորեն։ Ընդ որում՝ ընտանիքի անդամների համար․ անչափահաս երեխա ունի Խաչիկը, Արամն ունի երեխաներ, իրենց ընտանիքների համար, իհարկե, շատ բարդ է։ Բայց ես հասկանում եմ, եւ իրենք էլ են հասկանում։ Ընդ որում՝ Խաչիկը մեզնից ավելի պինդ է իրեն պահում հիմա։ Այնտեղից բոլորին ասում է՝ հանկարծ չհուսահատվեք, գնացեք առաջ, պետք է պայքարենք, պայքարը շարունակում ենք։ 

- Դուք ասում եք՝ մի երկու ամիս են հետաձգել, բայց ունենք այսպիսի քրեական գործ, որտեղ մի 7 տարի են բաց թողել։
- Արշակ սրբազանի մասին եք ակնկարկում, այո, հերթական քաղբանտարկյալի մասին է։ Գիտե՞ք, մենք մի աբսուրդ ժամանակահատվածում ենք ապրում, երբ սրբազաններն են գտնվում կալանքի տակ, եւ մենք հիմա, չգիտեմ՝ իրենց անվանենք քաղբանտարկյա՞լ, թե՞ ինչ։ Շատ լավ բնութագիր են տվել՝ «խղճի բանտարկյալներ», երեւի այդպես պետք է անվանենք, որովհետեւ իրենք քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում։

- Քաղաքական գործունեությունն է հիմա ավելի շատ խղճի գործունեության հետ նույնացվում։
- Այո, այո։

- Դուք ասացիք՝ նախաքննական գաղտնիք չեմ բացահայտի, ու ես մտածեցի, որ Դուք ընդհանրապես շատ գաղտնապահ եք։ Հանրությունը կարծում է, որ Դուք պաշտոնի բերումով շատ բան գիտեք, բայց ո՛չ նախորդ ընտրություններին եւ ո՛չ էլ մինչեւ հիմա չեք բացահայտել։ Թվում է՝ կա ակնկալիք, որ եթե ոչ նախաքննության գաղտնիքները, այլ բաներ կարող եք ասել, որոնք մարդկանց համար գուցե կարեւոր կլինեն ընտրություն կատարելիս։ Սպասե՞նք Ձեզնից այդպիսի բացահայտումներ։
- Ես բազմիցս ասել եմ, որ իմ ծառայության ընթացքում ինձ հայտնի դարձած տվյալները երբեք չեմ հրապարակայնացնելու։

- Արդյոք իրենք այդպե՞ս կվարվեին։
- Այսպես ասեմ․ իմ եւ այս իշխանությունների տարբերությունը հենց դրա մեջ է, որ ես, չլինելով իշխանություն, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում պետության եւ պետականության, պետական ինստիտուտների նկատմամբ, քան՝ իրենք։ Իրենք ցանկացած պահի ցանկացած գաղտնիք կարող են հրապարակել։

- Իսկ կարո՞ղ են չեղած տվյալներ գեներացնել, հրապարակել։
- Կարող են գեներացնել ու չմտածել հետեւանքների մասին։ Ինձ համար ամենածանրն այն է, երբ հատկապես Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող տեղեկություններ են սկսում հրապարակայնացնել։ Մենք ականատես եղանք մի բանի, որն ամենավատ երազում չէինք կարող տեսնել՝ ԱԱԾ-ն պաշտոնական պատասխան է տալիս մի լրատվամիջոցի, այն մասին, թե իբրեւ այսինչը հանդիսացել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալ։ Մենք՝ ԱԱԾ աշխատակիցներս, ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ այդ շենքից հնարավոր է նման տեղեկատվություն դուրս գա։

- Տեսակետ կա, որ խորհրդային պետությունն էլ չէր կարող պատկերացնել, որ իր КГБ-ում եղել են հայերենով այդպիսի փաստաթղթեր։ Այդ թղթի կեղծ լինելու մասին վարկածը կարո՞ղ է գոյություն ունենալ, մինչեւ մի օր իրականությունը պարզվի։
- Համենայնդեպս, ես չեմ պնդում, թե այդ թուղթն իրական է կամ կեղծ է։ Անգամ այդ բանավեճի մեջ չեմ մտնում, ես ասում եմ՝ ԱԱԾ-ն պաշտոնապես պատասխանել է ինչ-որ մի լրատվամիջոցի հարցի, այն դեպքում, երբ, առհասարակ, այդ հարցի ձեւակերպումն արդեն կոռեկտ չէ, իսկ դրան պատասխանելը հանցագործություն է։

- Երբեմն հակառակորդին ձեռնտու է, երբ իր դեմ պայքարողները սկզբունքային են, բայց նախընտրական շրջանում այդպիսի անդավաճան սկզբունքներով զինված՝ ընդդիմությունը կարո՞ղ է հաղթել։ Ընդհանրապես, ժամանակը շատ քիչ է, կարողանալո՞ւ է ընդդիմությունն արագություն հավաքել եւ հաջողություն գրանցել ընտրություններում։
- Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարեւոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը։ Եթե չլինի այդ համագործակցությունը, եթե բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որեւէ օգուտ չենք ունենալու։ Բայց վստահ եմ, որ այդպես չի լինի, ու նաեւ գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար։ Այդ նպատակը պետք է ֆիքսել, մենք պետք է հասկանանք՝ ինչի համար ենք մասնակցում ընտրություններին։ «Հայրենիք» կուսակցությունը եւ ես մասնակցում ենք ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։ Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք։

Նիդերլանդները դուրս են գալիս Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման «Interflex» ծրագրիցԱռեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկածՀայհիդրոմետի տնօրենը գրում է՝ այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկՋրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բшխվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրшվորԶանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանFlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և ԿազանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղելՀայկական դրոշը՝ «աշխարհի տանիքին». վերելք դեպի Էվերեստ«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելՄարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայողԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԵկեք շարունակենք հիմնվել այս նոր թափի վրա՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար. Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին, կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք. ԿԸՀ նախագահը՝ զինվորների ուշ քվեարկելու մասին Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները Ինչ է սպասվում Հայաստանին Ո՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար. Կոշտան շնորհավորել է Փաշինյանին Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՏարադրամի նոր արժեքներ են սահմանվել Բելառուսները կանգնած են ՀՀ-ի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին. Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Փաշինյանին Իրանը Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել է 11 բալիuտիկ hրթիռ. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանԻսրայելը hարվածել է Իրանի նավթաքիմիական համալիրներից մեկին «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Դանիել Իոաննիսյան Պարզ է չէ՞, թե ինչու էր բռնապետը գիշերը ճեպազրույց դրել այն ժամանակ, երբ ընտրատեղամասերից 80%-ում հաշվարկը դեռ չէր ավարտվել․ Աբրահամյան Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Ողբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմին Մոդրիչի եւ Պաշալիչի գոլերը հաղթանակ բերեցին Խորվաթիային (տեսանյութ)ԿԸՀ-ն ամփոփել է 131 տեղամասի արդյունքներըՆԳՆ-ում ստացվել է 619 ահազանգ, արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 3722։00-ի դրությամբ արձանագրվել է 79 հանցագործության դեպքԻրան-Իսրայել լարվածության նոր փուլ․ սկսվել է հրթիռակոծման երկրորդ ալիքըԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար Մելոյան
Ամենադիտված