Կալիֆոռնիայում ոստիկանը «կլաս» Է խաղացել անօթեւան աղջկա հետ
ՄիջազգայինՀանթինգտոն-Բիչի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցը «կլաս» Է խաղացել անօթեւան աղջկա հետ: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, Facebook-ի ոստիկանական դեպարտամենտի Էջում պարզաբանվում Է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածելի տրանսպորտի ստուգման ժամանակ հայտնաբերել են, որ 11-ամյա երեխան մոր հետ սեփական կացարան չունի: Պարզվել Է, որ նրանք ապրում են ավտոմոբիլի մեջ:
Անօթեւան ընտանիքի հետ զրույցից հետո ոստիկանները կապվել են Homeless Task Force կազմակերպության հետ, որը պարտավոր Էր որոշ ժամանակի ընթացքում կացարան տրամադրել կարիքավորներին:
Մինչ նրանք սպասում Էին ազատ բնակարանների վերաբերյալ հարցման պատասխանին, պարեկայիններից մեկը որոշել Է խաղով զբաղեցնել աղջկան: Խաղի տեսագրությունը նույնպես հրապարակվել Է Facebook-ում: Մեկ օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 745 հազար անգամ: