«Ֆորմուլա 1»-ի մասնակիցը վթարի է ենթարկվել
Միջազգային«Ֆորմուլա 1»-ի ավտոմրցորդ Անդրեա Կիմի Անտոնելին վթարի է ենթարկվել Սան Մարինոյում։ Այս մասին հայտնում է Motorsport-ը։ Համաձայն Ճանապարհային ոստիկանության զեկույցի, վթարը տեղի է ունեցել փետրվարի յոթի երեկոյան։ Անտոնելին կորցրել է մեքենայի կառավարումը Սան Մարինո տանող ավտոմայրուղում։ Մեքենան բախվել է ճանապարհային սյանը, հետո՝ ճանապարհային արգելապատնեշին եւ պատին։
Անտոնելին ինքն է զանգահարել ոստիկանություն՝ դեպքի վայրից։ Մեքենան լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն տասնիննամյա մարզիկը ոչ մի վնասվածք չի ստացել։ Նա եղել է Mercedes-AMG GT 63 PRO ավտոմեքենայով, որը նրանց փոխանցվել էր թիմի կողմից։