35-ամյա Ֆրանչեսկա Լոլոբրիջիդան նվաճեց երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը
Սպորտ35-ամյա իտալացի չմշկավազորդուհի Ֆրանչեսկա Լոլոբրիջիդան նվաճեց երկրորդ ոսկե մեդալը Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում։ Նա հավասարը չունեցավ 5000 մետրում։
Երկրորդ տեղը գրավեց հոլանդացի Մերել Կոնեյնը։ Լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Ռագնե Վիկլունդը։
Ավելի վաղ Ֆրանչեսկա Լոլոբրիջիդան այս Խաղերի ոսկե մեդալ էր նվաճել 3000 մետրում։