Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն
HeaderԻրանական Ռամսար քաղաքում ապրիլի 5-6-ին հանդիպում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջեւ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը:
Նրա խոսքով` հանդիպման ժամանակ ծրագրվում է քննարկել եռակողմ տարածաշրջանային համագործակցության նախագծեր եւ այլ հարցեր: