Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 12-ի համար

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Այսօր ռիսկային գործողությունների դիմել չարժե, նամանավանդ, եթե գործ ունեք բազմաթիվ մարդկանց հետ: Անգամ ամենաջերմ հարաբերությունները կարող են վտանգվել, եթե ճիշտ ժամանակին չզսպեք հույզերը: Փոխարենը, եթե հաշվի առնեք ձեզ շրջապատող մարդկանց կարծիքը և առավել հանդուրժող լինեք, ապա գործերն անհամեմատ լավ կդասավորվեն:

Հարազատներն այսօր սիրով կհետևեն ձեր խորհուրդներին: Չափից դուրս համառությունը կարող է փչացնել ամեն բան: Վերահսկեք ձեզ, դյուրագրգիռ վիճակն այսօր միայն կխանգարի:

Ցուլ: Ռիսկի դիմել չարժե անգամ այն դեպքում, երբ այն արդարացված է թվում: Այսօր պետք է առավել զգուշավոր լինեք կարևոր հարցեր լուծելիս: Գործնական հարաբերություններում խուսափեք կոնֆլիկտներից: Թեև ստացված առաջարկներն, առաջին հայացքից, հեռանկարային ու գայթաղիչ կթվան, ճիշտ կվարվեք, եթե ուսումնասիրեք դրանք առավել մանրամասն:

Այսօր հնարավոր է աջակցության կարիք ունենաք, սակայն ընկերների օգնությանը դիմելով կպարզեք, որ վերջիններս սեփական խնդիրներն ունեն և դժվար իրավիճակում են հայտնվել: Ստիպված կլինեք հետաձգել ձեր գործերն ու զբաղվել նրանց հոգսերով:

Երկվորյակ: Անգամ չնչին մանրուքը կարող է նյարդայնացնել ձեզ և գործերի ձախողման պատճառ դառնալ: Փորձեք անախորժությունները սրտին մոտ չընդունել, հուզականությունը կարող է ավելի սրել իրավիճակը: Հակված եք ինքնաքննադատության, թույլ մի տվեք, որ վախերն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը գլուխ բարձրացնեն:

խորհուրդ է տրվում խուսափել չծրագրված գնումներից, ռիսկային գործարքներից, նամանավանդ, եթե դրանք կապված են խոշոր գումարների հետ: Ուշադիր եղեք սեփական իրերի նկատմամբ, անփութության հետևանքով հնարավոր է կորուստներ կրեք:

Խեցգետին: Այսօր կդժվարանաք լավ տպավորություն թողնել շրջապատի վրա: Կթվա, թե մեկը մտածված դրդում է ձեզ սխալ քայլերի: Եթե չպահպանեք ինքնատիրապետումը և տուրք տաք հույզերին, ապա կբացահայտվեն ձեր բոլոր վատ կողմերը:

Փորձեք առավել հանդուրժող և զուսպ լինել, մտերիմների հետ շփվելիս՝ նրբանկատ, հանգստություն պահպանելով կկարողանաք խուսափել տարաձայնություններից: Հոռետեսությունը խանգարում է ձեզ, այլ տեսանկյունից նայեք հարցերին և գորշությունը մեկընդմիշտ կվերանա ձեր կյանքից:

Առյուծ: Անգամ եթե գործերը լավ են ընթանում, միևնույն է, հնարավոր է կասկածներ առաջանան, արդյոք ճիշտ եք գործում, թե՝ ոչ: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել ձեր հասցեին հնչած քննադատությանը, քանի որ հետագայում կպարզվի, որ կամ ձեր մտահաղացումներն ըստ արժանվույն չեն գնահատվել, կամ էլ արված մեկնաբանությունը սխալ եք հասկացել:

Բռնկուն խառնվածքը և հուզականությունը կարող են կոնֆլիկտների, վիճաբանությունների առիթ դառնալ: փորձեք ոչինչ չձեռնարկել բարկության, խանդի և այլ կործանիչ հույզերի ազդեցության տակ:

Կույս: Այսօր էներգիայի մեծ հոսք կզգաք, ցանկություն կունենաք նոր գործեր ձեռնարկել, կթվա թե կարող եք ամեն ինչ: Սակայն փորձեք ձեր ուժերը կենտրոնացնել մեկ այլ ուղղությամբ: Հրաշալի օր է նախկինում թույլ տված սխալները վերհիշելու համար, այդ կերպ կկարողանաք ապագայում խուսափել դրանցից:

Ոմանց մոտ ցանկություն կառաջանա վերականգնել նախկին սիրային հարաբերությունները, սակայն ճիշտ կլինի, եթե տուրք չտաք ձեր ցանկություններին, քանի որ անցյալն իր հետ ոչ միայն լավ հիշողություններ կբերի, այլ նաև տհաճ հուշեր կարթնացնի:

Կշեռք: Եթե այսօր դիվանագիտորեն չմոտենաք հարցերին և փոխզիջումների չգնաք, ապա կասկածի տակ կդնեք ձեր բարի համբավը, նաև մասնագիտական հմտությունները: Փորձեք ուշադրություն չդարձնել շուրջը կատարվող իրարանցմանը, ծավալվող վիճաբանություններին և կենտրոնանալ սեփական գործերի վրա:

Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք սակայն լուրջ բնույթ չեն կրի, և դժվար թե որևէ շարունակություն ունենան:

Կարիճ: Գործերում հնարավոր են որոշ թյուրիմացություններ, մի շարք ծրագրեր ստիպված կլինեք հետաձգել: Հնարավոր է գործընկերները հիասթափեցնեն ձեզ ՝ թերանալով իրենց պարտականությունների մեջ: Օրը նպատակահարմար չէ մարդաշատ հավաքների մասնակցելու, հանրային ելույթների համար:

Ազատ ժամանակը ցանկալի է անցկացնել ամենամտերիմ մարդկան շրջապատում, կամ սիրելիի հետ: Կարող եք ավելի համարձակ լինել և կիսվել ձեր ապրումներով:

Աղեղնավոր: այսօր սթրեսային իրավիճակները շատ կլինեն, նյարդերը տեղի կտան: Զգույշ եղեք, եթե ժամադրված եք կանանց հետ, վերջիններիս հետ լեզու գտնել դժվար թե ստացվի: Աշխատավայրում հնարավոր են կոնֆլիկտներ, պատրաստ եղեք պաշտպանելու ձեր տեսակետներն ու համոզմունքները:

Այսօր հարազատները հնարավոր է հիշեցնեն ձեզ անցյալում գործած սխալների մասին: Հնարավոր է քննադատեն ձեր կենսակերպը, սովորությունները: Տարաձայնությունները շուտով կմոռացվեն, եթե ինքներդ նոր վեճեր չհրահրեք:

Այծեղջյուր: Այսօր թույլ տված աննշան սխալներն անգամ հետագայում ստիպված եք լինելու շտկել, ինչի համար շատ ժամանակ կպահանջվի: Տհաճ հետևանքներից խուսափելու համար, վերահսկեք ձեր քայլերը, մի ծուլացեք և կատարած աշխատանքը ևս մեկ անգամ աչքի անցկացրեք: Իսկ համաձայնագրեր ստորագրելու համար առավել բարենպաստ օր ընտրեք:

Նրանք ովքեր ծանոթ են ձեր թույլ կողմերին, այսօր կնյարդայնացնեն ձեզ, հոգեբանական ճնշման կենթարկեն: Արդյունքում դժվարություններ կծագեն շփման մեջ, ընտանեկան վեճերը ևս չեն բացառվում:

Ջրհոս: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հետաձգեք մեծամասշտաբ մասնագիտական գործերը, նոր նախագծերով կզբաղվեք ավելի ուշ: Մի կողմ դրեք ամեն բան և ընտրեք գործունեության այն ոլորտը, որտեղ ձեզ իրոք պրոֆեսիոնալ եք զգում: Սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր ինքնազգացողության վրա:

Ընտանեկան պարտականությունները հնարավոր է ճնշող թվան, ինչը կնյարդայնացնի ձեզ: Կենցաղային հոգսերից ազատվելու և մեկուսանալու ցանկություն կունենաք:

Ձկներ: Օրը անհետաքրքիր ու միապաղաղ կթվա, եթե ռիսկի չդիմեք և խաղի կանոնները չփոխեք: Սովորական դարձած կենցաղային հարցերն այսօր աչքաթող կանեք, ստեղծագործական բուռն գործունեություն ծավալելու, արկածներ որոնելու ցանկությունը կհետապնդի ձեզ: Ամեն դեպքում փորձեք կուտակված էներգիան ճիշտ օգտագործել՝ չվնասելով ոչ ինքներդ ձեզ և ոչ էլ շրջապատի մարդկանց:

Անձնական կյանքում բուռն ապրումներ կունենաք, կրքերը կբորբոքվեն: Խանդի տեսարանները ևս չեն բացառվում, հնարավոր են սխրագործություններ հանուն սիրո:

Հետևեք մեզ՝ այստեղ

Սեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը
Ամենադիտված