Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերը մտադիր է անշարժ գույք ձեռք բերել Մայամիի թանկարժեք թաղամասերից մեկում, որը հայտնի է նաեւ «Միլիարդատերերի բունկեր» անունով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Համաձայն հաղորդման, Ցուկերբերգը կդառնա առաջին «չափազանց շատ հարուստ» մարդը, ով կտեղափոխվի Ֆլորիդա, որտեղ եկամտահարկը զրոյական է։ Գործարարը տունը ձեռք է բերել Պիտեր Կանկրոյից։ Վերջինս հանդիսանում է Jersey Mike's ցանցի հիմնադիրը։ Առանձնատունը եւ կից հողամասը զբաղեցնում է 8 հազար քառ․ մետր մակերես։ Գործարքի արժեքը կազմում է 150-200 միլիոն դոլար։