Կոտայքի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձյան սահքի մեջ և բախվել բաժանարար գոտում գտնվող ծառերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։