ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 11-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Գնդեվազ-Ջերմուկ և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աշոցքի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջաջուռի լեռնանցքում բուք է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հետևեք մեզ՝ այստեղ