Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով


Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ն ահազանգ է ստացել, որ նախօրեին Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ոստիկանները մտել են դասարան, պահանջել, որ երեխաները հեռախոսները տան իրենց, ապա մի քանի աղջկա էլ պահանջ են ներկայացրել, որ մազերը կապեն։ 

Մեզ հետ զրույցում դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ նման բան երբևէ չի եղել դպրոցում, ու հիմա հասկանալի չէ, թե ինչու պետք է ոստիկանը մտնի դասասենյակ, երեխաներին դիտողություն անի, հեռախոս պահանջի և վախի մթնոլորտ ստեղծի։

«Հա, հասկանում եմ, որ երեխան պետք է դասի ժամանակ հեռախոսից չօգտվի, բայց պատահական մտնել դասարան ու վերցնել աշակերտների հեռախոսները, մեղմ ասած, անթույլատրելի է, էլ չասեմ աղջիկներին մազերը հավաքելու կոչ անելը։ Նշեմ, որ երեխաների հեռախոսները մի քանի րոպե հետո վերադարձրել են, վերցրել են, նայել ու վերադարձրել․․․ Բայց առանց իմ ներկայության ի՞նչ իրավունք ունեն վերցնել իմ անչափահաս երեխայի հեռախոսը»,- ասաց մեր զրուցակիցը։

Դեպքի մանրամասներին ծանոթանալու նպատակով MediaHub-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Տիգրան Պետրոսյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը, նշելով՝ ոստիկանները եղել են դպրոցին կցված, նրանք փոխտնօրենի ուղեկցությամբ են մտել դասասենյակ։

Նրա խոսքով՝ ոստիկանները հաճախ են մտնում տարբեր դասարաններ և ինչ-որ հայտարարություններ անում։

Հարցին, թե ի՞նչ իրավունք ունեն անչափահաս երեխաներից հեռախոս վերցնելու կամ պահանջելու, որ աղջիկները մազերը հավաքեն, Պետրոսյանը պատասխանեց՝ ոստիկաններն ամեն առավոտ էլ դպրոցի մուտքի մոտ  զգուշացնում են երեխաներին՝ հեռախոսները պահել ու մազերն էլ հավաքած մտնել դասասենյակ։

«Երևի այդ ժամանակ երեխայի ձեռքին հեռախոս է եղել, վերցրել են, դրա իրավունքը ունեն։ Իսկ ինչ վերաբերում է մազերը հավաքելու պահանջին, ապա երեխաներին ամեն օր է ասվում դրա մասին»,- հավելեց Պետրոսյանը։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք իր համար նորմալ է, որ մանկավարժի գործառույթը ոստիկանն է իրականացնում, դպրոցի տնօրենն արձագանքեց՝ որևէ անսովոր բան տեղի չի ունեցել, դա նորմալ պրակտիկա է։

Իսկ արդյո՞ք ոստիկանությունն իրավունք ունի դասասենյակներ մտնելու և պահանջներ ներկայացնելու. այս հարցի պատասխանն էլ փորձեցինք ստանալ ՆԳՆ-ից։

«Համայնքային ոստիկանության ծառայողները մանկավարժների ուղեկցությամբ պարբերաբար այցեր են կատարում դպրոցներ՝ հակահասարակական արարքների մասին զրույցներ ունենալու, և երեխաներին դրանցից զերծ պահելու նպատակով։ Կոնկրետ այս դեպքում էլ մանկավարժի ուղեկցությամբ են ոստիկանները մտել դասասենյակ, այդ ընթացքում խոսվել է նաև, որ դասի ժամին հեռախոսներից օգտվելը խանգարում է ընդհանուր պրոցեսին։ Այդ ամենն արվել է մանկավարժի ներկայությամբ»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 

Էմմա Մարտիրոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ
Ամենադիտված