Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կովկասի երկրներն ինքնիշխան պետություններ են ՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Դրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք։ Միևնույն ժամանակ, մենք և Բաքվի, և Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որոնք տարածվում են բոլոր հնարավոր ոլորտների վրա»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։
Հետևեք մեզ՝ այստեղ