Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով

Փետրվարի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա այցի օրերին մայրաքաղաքում իրականացվեցին տարբեր բովանդակության ակցիաներ, որոնց միջոցով քաղաքացիները փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել բարձրաստիճան հյուրին։ Բողոքները վերաբերում էին գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իրականացվող ճնշումներին, Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, ինչպես նաև հոգևորականների և քաղաքական գործիչների ազատազրկման դեպքերին։

Քանի որ իշխանությունները սահմանափակել էին հարցեր տալու հնարավորությունները, իսկ Բաղրամյան 26-ում կազմակերպված կարճ ասուլիսին ներկա էին միայն ընտրված լրատվամիջոցներ, քաղաքացիները ստիպված էին իրենց մտահոգությունները բարձրաձայնել այլ եղանակներով։ Այդ պայմաններում հասարակությունը դիմեց ոչ դասական, բայց ուշադրություն գրավող քայլի՝ օգտագործելով անլար ցանցերը որպես հաղորդակցության միջոց։

ԱՄՆ փոխնախագահը Երևանում բնակվում էր Ալեքսանդր հյուրանոցում։ Հենց այստեղ էլ հավատացյալներն ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող բնակիչները փորձեցին իրենց ձայնը հասցնել նրան։ Հյուրանոցի տարածքում հայտնվեցին մի շարք անլար ցանցեր (վայ ֆայ), որոնց անվանումները կրում էին հստակ բողոքային և խնդրանքի բնույթ։ Այդ անլար ցանցերի միջոցով քաղաքացիները փորձում էին Վենսի կամ նրա պատվիրակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում առկա լուրջ խնդիրների վրա։

Քաղաքացիների ընտրած այս ձևաչափը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պաշտոնական հարթակներում հարցեր բարձրացնելը փաստացի անհնար էր դարձել։ Այդ պատճառով անլար ցանցերի անվանումները վերածվել էին ուղերձների, որոնք չէին կարող վերահսկվել կամ ֆիլտրվել իշխանությունների կողմից։

Նշենք նաև, որ փոխնախագահի այցի ընթացքում մի խումբ քաղաքացիներ լազերային ճառագայթների միջոցով գրառում էին արել հյուրանոցի պատին՝ կոչ անելով պաշտպանել առաջին քրիստոնյա ժողովրդին բռնատիրական ճնշումներից։ Այս գործողությունը ևս դարձավ այցի ամենաքննարկվող ոչ պաշտոնական դրվագներից մեկը։

Ուշագրավ է, որ այս անգամ բարձր մակարդակի այցի ընթացքում բացակայում էր նախկինում ընդունված արարողակարգային կարևոր դրվագներից մեկը։ Մինչ այս նման այցելությունների ժամանակ բարձրաստիճան հյուրերը սովորաբար այցելում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն այս այցի ընթացքում այդ կանգառը ծրագրից դուրս էր մնացել, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես ոչ պատահական որոշում։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը շարունակում է պնդել, թե իր գործողությունները ուղղված չեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սակայն տեղի ունեցող զարգացումները վաղուց արդեն դուրս են եկել ներքին օրակարգի շրջանակներից և ստացել են միջազգային արձագանք։

Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ սփյուռքի հայ համայնքները տևական ժամանակ է ակցիաներ են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Այդ գործընթացների համատեքստում Երևանի անլար ցանցերով իրականացված բողոքը դարձավ հերթական ազդակն այն մասին, որ հասարակությունը տարբեր ուղիներով փորձում է բարձրաձայնել իր խնդիրները։

Երևանում տեղի ունեցած այս ակցիաները ցույց տվեցին, որ երբ խոսքը փակվում է պաշտոնական հարթակներում, այն կարող է փոխանցվել այլ միջոցներով։ Այս անգամ այդ միջոցը դարձավ անլար ցանցը՝ վայ ֆայը, որը ժամանակավորապես վերածվեց բողոքի և պահանջի հարթակի։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
Ամենադիտված