Գերմանական շունը հայտնվել է Գինեսի գրքում
LifeՄիննին գերմանական դոգ է, որն իր տերերի՝ Քեն եւ Լիզա Նոգաչեկ ամուսինների հետ ապրում է Միացյալ Նահանգների Նորթ-Սթոնինգթոն քաղաքում։ Միննիին Նոգաչեկ ամուսինները վերցրել են իրենց տուն, երբ դեռ երկու ամսական էր։ Կյանքի առաջին տարում արդեն շունը զգալիորեն մեծացել էր չափսերով։ Երկու եւ կես տարեկանում շունն այնքան խոշոր չափերի էր հասել, որ երբ պառկում էր, գրավում էր ողջ բազմոցը։ Քենն ու Լիզան սպասում են, մինչեւ կենդանու աճը դադարի եւ դիմում Գինեսի ռեկորդների գիրք՝ 2025 թվականին, երբ շունը դառնում է 3,5 տարեկան։ Կենդանու հասակը հասնում է մոտ մեկ մետրի։ Շունը սիրում է երկարատեւ զբոսանքները, խաղում է ֆրիսբի, իսկ ամենից սիրելի խաղալիքը՝ դեղին գնդակն է, որը հաճախ կարելի է տեսնել նրա բերանում։