Ադրբեջանն ինտենսիվ հրետանակոծության է ենթարկել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը
ՄիջազգայինՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը շարունակվել է պահպանվել լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արձակվել է 52 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելուհամար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալիրադրությունը սրելու հետագա քայլերից: