Ռաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան անդրադարձել է իր թիմակցի՝ Լամին Յամալի առօրյա սովորություններին՝ առանձնացնելով մի խնդիր, որը բնորոշ է երիտասարդ սերնդին։ Ըստ ֆուտբոլիստի՝ Յամալը չափազանց շատ ժամանակ է անցկացնում հեռախոսով, ինչը ազդում է նրա քնի ռեժիմի վրա։
Sofascore-ին տված հարցազրույցում Ռաֆինյան նշել է, որ 17-ամյա տաղանդը առավոտյան մարզումներին հաճախ ներկայանում է քնկոտ վիճակում։
«Հաշվի առնելով նրա տարիքը՝ հեռախոսով անընդհատ ժամանակ անցկացնելը նորմալ է։ Սակայն առավոտյան Յամալը միշտ քնկոտ է լինում, քանի որ, կարծում եմ, շատ ուշ է պառկում քնելու։ Դա ոչ թե երեկույթների, այլ հեռախոսի պատճառով է։ Նա փնթփնթան չէ, պարզապես լռակյաց է՝ արթնանալուց հետո առաջին մեկ ժամը գրեթե չի խոսում», — պարզաբանել է Ռաֆինյան։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասկացել է 30 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ