Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանական Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» «Մեստալյա» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի միջնամասում։ 65-րդ րոպեին աչքի ընկավ «Արքայական ակումբի» պաշտպան Ալվարո Կարերասը։ Խաղավերջում՝ ավելացված 1-ին րոպեին, Կիլիան Մբապեն կրկնապատկեց հաշիվը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմը վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Վալենսիան» 23 միավորով 17-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ փետրվարի 14-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալ Սոսյեդադին», իսկ «Վալենսիան» մեկ օր անց կհյուրընկալվի «Լևանտեին»։
Հետևեք մեզ՝ այստեղ