Պուտինը շաբաթվա վերջին կայցելի Ադրբեջան
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթվա վերջին կայցելի Ադրբեջան, հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս շաբաթ նախագահը կայցելի Իտալիա և շաբաթվա 2-րդ կեսին` Ադրբեջան»,- տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Մարտի վերջին Պեսկովը չէր բացառել Պուտինի այցն Ադրբեջան` առաջին Եվրոպական խաղերի բացմանը, որոնք պետք է անցկացվեն Բաքվում: