Կենտրոնում վթարային ջրանջատումներ կլինեն
Ուշադրության կենտրոնում«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 1-ին ժամը 08.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տ եղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: