Ֆրանսիայում տղամարդը նռնակ է նետել գեղեցկության սրահ
ՄիջազգայինՖրանսիայի հարավ-արևելքում՝ Գրենոբլում, գեղեցկության սրահում նռնակի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնց թվում՝ հինգ տարեկան երեխա, հաղորդում է ici ռադիոկայանը։
Ոստիկանության տվյալներով՝ նռնակը նետել է մի տղամարդ, որին ուղեկցել է հանցակիցը, այնուհետև երկուսն էլ փախել են դեպքի վայրից։ Պայթյունը վնասել է սրահի ցուցափեղկը, որի բեկորները վիրավորել են զոհերին։
Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում և փնտրում մեղավորներին։