Հնդկաստանում Էստակադայի փլվելու հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհել, կան 100-ից ավելի տուժածներ
ՄիջազգայինԱռնվազն 14 մարդ է զոհվել, եւս ավելի քան 150 հոգի վերքեր են ստացել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա արեւելյան նահանգի մայրաքաղաքում Բարա շուկայի շրջանում տրանսպորտային Էստակադայի քանդվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հայտնել Է NDTV ազգային հեռուստաա լիքը:
Հսկայական շինվածքի մոտավորապես 100-մետրանոց հատվածը փլվել Է առեւտրական շարքերի, ավտոմեքենաների եւ նրա տակով անցնող փողոցի վրա: Շուկայում գտնվում Էին բազմաթիվ մարդիկ, նրանց մի մասը ճզմված Է փլատակների մեջ: Փլվածքների տակ են հայտնվել նաեւ մի քանի շինարարական աշխատողներ:
Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի երկու ստորաբաժանումներ ուղարկվել են ողբերգության վայր: Կատարվում են փրկարարական աշխատանքներ, քաղաքացիական անձինք օգնում են հավաքել փլատակները:
Նախնական տվյալներով՝ փլուզումը տեղի Է ունեցել նախագծման կամ շինարարության մեջ թույլ տրված սխալի պատճառով. հենարաններից առնվազն երկուսը չեն դիմացել բեռնվածությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


