Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ադրբեջանական ԶԼՄ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ Իրանը պատրաստվում է շարունակել երկրի լայնածավալ պաշտպանությnւնը. իրանական ԶԼՄ-ները՝ Թրամփի հայտարարության մասին Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ. օրվա աստղագուշակ 3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, վերադարձի ճանապարհին ԱԱԾ ծառայողների կողմից կանգնեցվել են ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք. Ռոման Երիցյան Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի շրջանի հետ. Հնդկաստանի վարչապետ Դաժան սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Սրբուհի Գալյանը՝ 1 տարեկան երեխայի ծեծի մասին Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարից Մաhացել է նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը


«Ուրախ եմ, որ Հայաստանն այսքան լայնախոհ է ու այսպիսի առաջին դեմք ունի»

Blog

Վարդան Նիկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

“Բարձրախոսը միացրեք կոստյումին եւ, խնդրեմ, նստեք, պարոն պրեզիդենտ” . փոքր նեղ աչքեր, մի քիչ կարմրած դեմք, սպիտակող շեկ մազեր ու ճարպիկ շարժումներ` հավանաբար իռլանդիամերիկացի. մի հայացքն էլ բավական էր, որ երեւա` միստր Էլիսոնը կարծրատիպային Հարվարդի կարծրատիպային դասախոս է: Այս բուհի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծրատիպը, բայց բոլորի մոտ նույնն են երեւի “ամենա” եւ “ագույն” գերադրական աստիճանները` ամենաառաջադեմը, լավագույնը… անկախ երկրի մեծությունից ու նշանակությունից, դրա նախագահի այցելությունն էլ Հարվարդ ինքնին այստեղ իրադարձություն չէ, իրադարձություն կարող է դառնալ այն` ինչպես կընթանա հանդիպում-դասախոսությունը: Միստր Էլիսոնը պետք է վարեր այս միջոցառումը, այդ պատճառով նախ մոտեցավ նախագահին, ձեռքը սեղմելիս նայեց ուղիղ աչքերի մեջ. տպավորություն էր, որ մտքով անցկացրեց նախագահի կենսագրությունը, որը քիչ անց պետք է ներկայացներ բոլորին:

Անցնել տասնյակ հեծանիվների արանքով, հետո մտնել կարմիր աղյուսե պատերով շենք, մտածկոտ եւ խաղաղ դեմքերով ուսանողների միջով բարձրանալ հինգերորդ հարկ ու անցնելով գաղտնի ծառայության աշխատակիցների խիստ հայացների կողքով` մտնել Քենեդու անվան կառավարման դպրոցի մեծ դահլիճ-լսարան: Նախագահ-դասախոսին այստեղ թուղթուգրիչներով ու լիցքավորված պլանշետներով արդեն սպասում էին առաջին կուրսեցիներից մինչեւ իրենց աշխարհահռչակ դասախոսները. նաեւ լրագրողներ, լոբբիստներ, պաշտոնյաներ ու գուցե հարեւան երկրի տեղական ներկայացուցիչներ:

Միստր Էլիսոնը շուրջը նայեց, երբ տեսավ, որ լսարանը պատրաստ է` սկսեց ՀՀ Նախագահի կենսագրությունից, մեր օրերից քայլ առ քայլ մինչեւ նախորդ դարի ութսունականների վերջ: Տպավորություն էր, որ թվարկում է կոչումները, ոչ թե պաշտոնները. չէր թաքցնում` հետաքրքրված է իր պրոֆեսոնալ հյուրով եւ ուզում է` նա շուտ սկսի իր դասախոսությունը:

Ամեն ինչ տեւեց մոտ մեկ ակադեմիական ժամ, գուցե մի քիչ ավելի: Սկզբում տեսական` զեկույց այն մասին, թե ով ենք մենք եւ ինչ ենք ուզում, հետո գործնական աշխատանք` հարց ու պատասխան: Եթե հարեւան երկրի ներկայացուցիչներ կային, հենց սկզբից լսեցին հարազատ բառերը` “օկուպացիա” եւ “տարածքային ամբողջականություն”. այս անգամ այդ մասին մենք էինք խոսում. թվում էր` նախագահ-դասախոսը հարվարդցիներին պարզագույն ճշմարտություններ է բացատրում` այդ Ստալինը ժամանակին օկուպացրեց Արցախը` ի շահ Ադրբեջանի, բայց ազատ մարդկանց երկիրը երբեք չդարձավ տարածքային ամբողջականության մի մաս Ադրբեջանի համար… Ու այդ ամենը ներկայացվում էր առանց կաթիլ անգամ ագրեսիայի զեկուցողի կողմից. խիստ լսարանը հավանությամբ գնահատեց նախագահին, միստր Էլիսոնը նշումներ արեց նոթատետրում ու շարունակեց լսել: Դասախոսող նախագահը նրան նոր հետազոտման թեմա էր հուշել:

38 րոպեանոց դասախոսությունը գիտական չէր, բայց ադեկվատ էր` առանց զգացական ձեւակերպումների ու շեղող բառախաղերի նախագահը միստր Էլիսոնին ու մյուս հարվարդցիներին պատմում էր Հայաստանի ու հայերի երազանքների եւ իրականության մասին, հպարտանում էր հիմնական հաջողություններով ու առանց կեղծ հեգնանքի` խոստովանում թերությունները: Ելույթը խաղաղ էր ու հավատով լցված: Այդպես էլ շարունակվեց` երբ սկսվեցին հարցերը: Դրանց թիվը յոթն էր: Գուցե նախապես մարտական տրամադրված հարց տվողները մի տեսակ մեղմացել էին ելույթից հետո: Հարցերին նախորդող ելույթը բարձրացրել էր նշաձողը, էժան հարցերը մոռացվել էին, չկային նաեւ պոպուլիստական պատասխաններ` միստր Էլիսոնը ժիր ու փոքր աչքերը անվերջ խոնարհում էր` ի նշան հավանության… Սրտացավ ու մտածող մարդկանց մտքերի փոխանակում էր` Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի ու աշխարհի, անցյալի ու ապագայի, նաեւ` հայկական ֆուտբոլի մասին… Ու ամենահաճելին այն էր, որ դա պրոիշխանական լրատվամիջոցի կամ միջին վիճակագրական չինովնիկի ձեւակերպում չէր ու ոչ էլ անգամ հյուրընկալող կողմի քաղաքավարություն. հարվրդյան ախտորոշում էր` Հայաստանը իր անկախության 25 տարիների ընթացքում ֆենոմենալ զարգացում է ունեցել ու սա դեռ սկիզբն է:

… Երբ ամեն ինչ վերջանում էր, փոքր աչքերով ու ճարպիկ շարժումներով կարծրատիպային հարվարդցի միստր Էլիսոնը անսպասելի խոստավանություն արեց` ով կմտածեր, որ գիտնականը զգացական գնահատական կտա գուցե հենց գիտական հիմնավորմամբ, որին ականատես եղավ. “պարոն պրեզիդենտ, հարգելի հյուրեր, ուրախ եմ, որ Հայաստանը այսքան առաջադեմ է ու լայնախոհ, ուրախ եմ, որ դուք այսպիսի առաջին դեմք ունեք”: Անկախ երկրի մեծությունից ու նշանակությունից, դրա նախագահի այցելությունը Հարվարդ ինքնին իրադարձություն չէ, իրադարձություն կարող է դառնալ այն` ինչպես կընթանա հանդիպում-դասախոսությունը: Ակնհայտ էր միստր Էլիսոնը տպավորված է:

Նախագահը կոստյումի վրայից բարձրախոսը զգույշ հանեց, հայկական ժպիտով հարվարդցիների ձեռքը սեղմեց ու …մեկնեց հայկական համայնքի հետ հանդիպման:

IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածինԵթե համաձայնագիրը կնքվի, ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանը. Թրամփ«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիրԻնքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է հրշեջ մեքենայի. կան զոհեր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըԱստղագետները հնարավոր մթնոլորտ են հայտնաբերել ժայռոտ մոլորակի վրաՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանըՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար ՂումաշյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ադրբեջանական ԶԼՄ 1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարԲաքուն ԱԹՍ-ներ է հանում երկինքՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ Վերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Իրանը պատրաստվում է շարունակել երկրի լայնածավալ պաշտպանությnւնը. իրանական ԶԼՄ-ները՝ Թրամփի հայտարարության մասին Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ. օրվա աստղագուշակ Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ 3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, վերադարձի ճանապարհին ԱԱԾ ծառայողների կողմից կանգնեցվել են ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք. Ռոման Երիցյան Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է Համախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի շրջանի հետ. Հնդկաստանի վարչապետ Դաժան սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Սրբուհի Գալյանը՝ 1 տարեկան երեխայի ծեծի մասին Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարիցՄաhացել է նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը. կա 3 տուժած Շшնտաժ չեմ տեսնում, Փաշինյանը պայմանական ասաց, որ սեպտեմբերին պшտերազմ կլինի․ Միրզոյան «Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանԻրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնшմին է և uպառնալիք ազատ աշխարհի համար. Նեթանյահու Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր Հայտնի է, թե ինչ է ասել մրցավարն Արբելոային՝ մադրիդյան դերբիում Վալվերդեի հեռացումից հետո
Ամենադիտված