Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեռահասը կացնով հարձակվել է իր դասընկերների վրա․ Ղազախստան
Ղազախստանի Ատիրաուի շրջանում 10-րդ դասարանի աշակերտը, իր հասակակիցների հետ կոնֆլիկտից հետո, կացնով վազվզել է դպրոցում ու հարձակվել մյուս աշակերտների վրա, գրել են ԶԼՄ-ները։
Միջադեպի հետևանքով երկու դեռահասներ թեթև վնասվածքներ են ստացել։
Հարձակվողը նույնականացվել և ձերբակալվել է։ Կոնֆլիկտի բոլոր մասնակիցները, ինչպես նաև նրանց ծնողները, տարվել են ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ 15-ամյա կասկածյալը տեղավորվել է ժամանակավոր կալանքի կենտրոնում և գրանցվել է ոստիկանությունում։
Տեսանյութն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ