Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն ուրբաթ կայցելի Թուրքիա՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների շրջանակում՝ հաղորդել է Politico-ն։
Նրա խոսքով՝ Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում։
Պարբերականը նշել է, որ որպես հարաբերությունների բարելավման առաջին քայլ՝ Մարթա Կոսը կմասնակցի Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու համար նախատեսված 200 միլիոն եվրո վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը։
Մարթա Կոսը միաժամանակ ընդգծել է, որ իր ծրագրերը չեն ներառում Անկարայի՝ Եվրամիությանը միանալու շուրջ երկխոսության վերսկսումը, այլ «նվիրված են կողմերի միջև վստահության վերականգնմանը» և «տնտեսական հարաբերությունների» հարցին։
Politico-ն նշել է, որ Թուրքիան հետաքրքրված է ԵՄ-ի հետ 1995 թվականին ստորագրված մաքսային միության համաձայնագրի բարելավմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ