Մեսսին որոշել է անպայման վերադառնալ «Բարսելոնա»․ Marca
ՍպորտԼիոնել Մեսսին լքեց «Բարսելոնան» 2021 թվականին։ Հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ արգենտինացին չէր կարողանում զսպել արցունքները, սակայն ակումբի ֆինանսական ծանր դրությունն անհնարին դարձրեց նոր պայմանագրի կնքումը, և «կապտանռնագույնները» ստիպված եղան բաժանվել իրենց լեգենդից։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով Marca պարբերականին, Մեսսին իր համար 100 տոկոսով որոշել է, որ ապագայում անպայման վերադառնալու է «Բարսելոնա»: Այնուամենայնիվ, այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչ կարգավիճակով է Լեոն ծրագրում իր վերադարձը հարազատ ակումբ։
Նշենք, որ ներկայումս Լեոն հանդես է գալիս MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում»: Նախորդ աշնանը ֆուտբոլիստը երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականի ավարտը։