ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով


Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել

Հասարակություն

Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, երեկ հրապարակել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով վերդիկտը՝ մեղավոր ճանաչելով Սարգսյանին։ Դատարանի որոշման հետ պաշտպանության կողմը համաձայն չէ։ 

«Հայաստանում կա երկու տեսակի դատավոր՝ արդարամիտ, ով կարող է առանց անմեղությունը հիմնավորող ապացույց ներկայացնելու, ընդամենը շարժառիթի  բացակայությամբ կայացնի  արդարացման դատական ակտ և կա դատավոր, որ շարժառիթի, ուղիղ ապացույցի բացակայությամբ կայացնի մեղադրական վերդիկտ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Աննա Ծառուկյանը՝ հավելելով, որ դատարանից այլ բան չէր սպասում, ի սկզբանե դատարանը տրամադրվածություն ուներ, հակվածություն ուներ մեղադրական կողմի նկատմամբ, ինչն ամեն անգամ ընդգծվում է՝ նրա վերաբերմունքով, անգամ ԲԴԽ նամակներ են ուղարկվել․ «Ես բացարկել եմ՝ հիմքում դնելով, որ դատախազի կոշիկից դատավորի կոշիկ չի անցել, ընդամենը երեք սպանության գործ ուներ, այդ թվում՝ այս գործը, որոնցից մեկով մեղադրական ակտ էր կայացվել, ինչն ինձ համար ինդիկատոր էր։ Եթե մարդը գալիս և ասում էր, որ ինքն է սպանել, բայց ոչինչ չի իրականացվում, ուղիղ որևէ ապացույց չկար, մյուս ապացույցները վիճարկել ենք, որևէ հիմք չենք թողնել, դատարանը որոշում է, որ պետք է մեղադրական վերդիկտ կայացվի, սա ինձ համար անարդարության բաստիոն է»։ 

Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ 

Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ որևէ առնչություն չունի, նշում են, որ դեպքի ժամանակ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, ավելին, պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքի օրը բնակարան այլ տղամարդ է մուտք գործել։ Տուժող կողմը, սակայն, նշում էր, որ Տաթևիկ Աբրահամյանը և Նարեկ Սարգսյանն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ փաստացի ամուսնալուծված են եղել, իսկ դեպքի օրը Տաթևը պետք է վերջնական դիրքորոշում հայտներ՝ ամուսնալուծության մասին, Տաթևը պատրաստվում էր հայց ներկայացնել դատարան։

 Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, որ Տաթևի նկատմամբ բռնության և սպառնալիքների դեպքեր նախկինում ևս եղել են, որոնց վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում դատարանում։ Դեպքից երեք տարի անց՝ արդեն դատաքննության փուլում, առեղծվածային իրավիճակ է ստեղծվել. 2025թ. ապրիլի 8-ին դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը, որը, ինչպես հետագայում պարզվեց, մեղադրյալ Նարեկ Սարգսյանի զարմիկն է և այս ողջ ընթացքում մշտապես ներկա է եղել  նիստերին, հետևել ապացույցների հետազոտման ընթացքին, այդ թվում` փորձագետների հարցաքննություններին, այլ խոսքով` քաջ ծանոթ էր դիակի վրա առկա վնասվածքների վերաբերյալ փորձագետների գնահատականներին, հայտարարությամբ է հանդես եկել դատարանում` նշելով, թե ինքն է իրականում սպանել Տաթևիկ Աբրահամյանին, այնուհետև` փախուստի էր դիմել դատարանից:  Նշված անձին  պաշտպանների նախաձեռնությամբ հարցաքննել են դատարանում, սակայն թե ինչու է որոշել երեք տարի լռելուց հետո նման հայտարարություն անել և սպանությունն իր վրա վերցրել` հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի ներկայացվել: 

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված