Իրանում տեղի ունեցած երկրաշարժն ավերածություններ է առաջացրել
Ուշադրության կենտրոնումԻրանի հարավ-արեւմուտքում մարտի 31-ին տեղի ունեցած 5,0 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով բնակելի տներ են ավերվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA-ին:
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:45-ին Իրանի Չեխարմեխալ եւ Բախտիարիա հարավարեւմտյան նահանգի Կիար քաղաքում: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում Էր 6 կիլոմետր խորության վրա: Զոհեր չկան, բայց երկրաշարժի հետեւանքով ավերածություններ են եղել քաղաքի բնակելի թաղամասերում:
Ինչպես հայտնել Է նահանգի հակաճգնաժամային շտաբի ղեկավար Սատար Ֆարհադին, ավերածությունների շրջաններ են ուղարկվել փրկարար ծառայությունների խմբեր՝ օգնություն ցուցաբերելու եւ գնահատելու վնասի մասշտաբները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: