Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկում ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն

Ողջույն, Նորին Գերազանցություն Կինո

Ուշ-ուշ…, բայց ոչ ուշացած

1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում` Կապուցինների բուլվարի «Գրան-կաֆե»-ի նկուղում, Լյումիեր եղբայրները ցուցադրեցին 45-վայրկյանանոց «Գնացքի ժամանումը Լա-Սյոտայի կայարան» ֆիլմը: Ըստ տեղեկությունների` հանդիսատեսները փախել են կինոսրահից` վախենալով մոտեցող գնացքից ու չպատկերացնելով, որ նկարը կարող էր շարժվել…

Հանգամանքների թելադրանքով 130 տարի եւ մեկ ամիս անց` 2026 թ. հունվարի 28-ին, համաշխարհային կինոյի 130-ամյակը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում յուրովի նշեց ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը:

Լյումիեր եղբայրների ֆիլմի ցուցադրումից հետո նա բեմ բարձրացավ՝ ողջույնի խոսք ասելու. «Լյումիեր եղբայրների այս փոքրիկ ֆիլմը ազդարարեց արվեստներից ամենաերիտասարդ, ամենանոր, «սինեմատոգրաֆ» անունով նոր ճյուղի ծնունդը: Մենք պիտի նշեինք դեկտեմբերի 28-ին, սակայն դեպքերն այլ կերպ դասավորվեցին. այնուամենայնիվ որոշեցինք անդրադառնալ այս հոբելյանին ուղիղ մեկ ամիս ուշացումով: Ուստի` այս հրաշալի տոնի առիթով ուզում եմ շնորհավորել բոլոր կինեմատոգրաֆիստներին, կինոգործիչներին: Այս 130 տարիների ընթացքում ի հայտ եկան մեծագույն անուններ` Ժորժ Մելիես, Չարլի Չապլին, Բաստեր Քիթոն, Մարսել Կառնե, Ինգմար Բերգման, Ֆրանսուա Տրյուֆո, Ժան Լյուկ Գոդար, Միքելանջելո Անտոնիոնի, Լուկինո Վիսկոնտի, Մարտին Սկորսեզե, Լարս ֆոն Թրիեր, Շանտալ Ակերման եւ շատ ուրիշ մեծություններ:

Հայազգի կինեմատոգրաֆիստներն էլ զերծ չմնացին եւ համալրեցին այս շարքը. Հոլիվուդում` Ռուբեն Մամուլյան, Ֆրանսիայում` Անրի Վեռնոյ, Ռուսաստանում` Կարեն Շահնազարով, Հայաստանում` Համո Բեկնազարյան, Սերգեյ Փարաջանով, Արտավազդ Փելեշյան, Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, Հարություն Խաչատրյան… Ուկրաինայում` Ռոման Բալայան. ի դեպ, այսօր Ռոման Բալայանը դահլիճում է, իր ներկայությամբ պատվել է մեզ, ողջունենք: Սակայն մի անուն ուզում եմ առանձնացնել. ինձ համար կինոն սկսվեց երկու ֆիլմով` «Ճանապարհ» (La Strada) եւ «Կաբիրիայի գիշերները». խորհրդանշական է այն առումով, որ առաջինը էկրան էր բարձրացել իմ ծնվելուց մեկ տարի առաջ, իսկ մյուսը` իմ ծնվելուց մեկ տարի հետո: Դերասանական վարպետությունս ձեւավորվեց Ջուլիետա Մազինայի ազդեցությամբ, ռեժիսուրան` ներշնչված Ֆեդերիկո Ֆելինիից: Ներշնչանքս բազմապատկվեց Ֆելինիի մեկ այլ ֆիլմով` յուրօրինակ վերնագրով` «Ութ ու կես»: Եվ այսօր, քանի որ տոնում ենք համաշխարհային կինոյի 130-ամյակը հայկական հողի վրա` Երեւանի Կինոյի տանը, որոշեցի իմ ֆիլմերից մեկն առանձնացնել. «Ձայն Լռության» ֆիլմը` նվիրված համաշխարհային կինոյի հսկային` Ֆեդերիկո Ֆելինիին եւ Ջուլիետա Մազինային` որպես խոնարհումի դրսեւորում նրանց կինոժառանգության առջեւ: Չեմ կարող չհիշատակել Ռալֆ Յիրիկյանի անունը, որի հովանավորությամբ ծնվեց այս ֆիլմը»:

Կա խորունկ եւ խորհրդավոր մի երեւույթ` Լռություն, որն իմաստավորվում եւ աղաղակում է Չալդրանյանի ֆիլմերով, ֆիլմեր, որոնք չունեն վաղեմության ժամկետ ու չեն կորցնում արդիականությունը, քայլում են ժամանակի հետ համահունչ, գուցե նաեւ ժամանակից առաջ են ընկնում:

Վիգեն Չալդրանյանի «Ձայն Լռության» ֆիլմի սցենարի հիմքում Վիգեն Չալդրանյանի եւ Գուրգեն Խանջյանի «Ձայն Լռության կամ Վեցերորդ պատվիրանը» պիեսն է: Ֆիլմը փորձ է լսելու այն, ինչը հաճախ անտեսում ենք, զգալու այն, ինչը դժվար է արտահայտել բառերով եւ հիշելու, որ ամեն Լռության մեջ կա մի պատմություն: Ֆիլմը ծնվել է այն խոր հավատից, որ Լռությունն էլ է ունակ խոսելու, եթե հուզիչ ու իրական պատմություն մատուցես: Լռության մեջ ես լսում հոգուդ ու խղճիդ ձայնը, թեեւ շուրջդ համատարած աղմուկ է: Ստեղծագործական երկար ու ձիգ ճանապարհին հրաշագործ արվեստագետը «Լռություն» վերացական գոյականը դարձրեց թանձրացական գոյական` շոշափելի, տեսանելի. ու սա այն առարկայական Լռությունն է, որ ի զորու է խլացնելու ժխորը, ամբարտակելու պղտոր հեղեղն ու փրկելու տգիտության, չարիքի ու տիրադավության համաճարակից, առավել եւս Առաջավորաց հնգօրյա պահքի ժամանակ, պահք, որը խորհրդանշում է Սուրբ Հոգու շնորհներով եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայոց մեծ դարձը 1725 տարի առաջ. ահա ռեժիսորի գերբնական ուժը:

Հայկական Վիկիպեդիայում «Ձայն Լռության» ֆիլմն առանձին էջ ունի, կարելի է հավելել «Հետաքրքիր փաստեր» ենթաբաժինը, որի ներքո արձանագրել հետեւյալը. «Երանելի օրեր ապրեց «Ձայն Լռության» ֆիլմը, ի դեպ, Չալդրանյանի ֆիլմերից միակը, երբ 2013 թ. ցուցադրվեց Մեծ Հայքի տասներորդ նահանգում` Արցախ աշխարհում»:

Դե, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Մարիամ Դավթյանի անմնացորդ նվիրումն իր դերին անգնահատելի է: Նա բարդ ու փշոտ ճանապարհ անցավ, նկարահանման հրապարակում երկու ամսում հաղթահարեց բազում դժվարություններ, 2013-ին արժանացավ «Հայակ» մրցանակի՝ կնոջ լավագույն դերի համար:

Մարիամ Դավթյանը անակնկալ էր պատրաստել: Խոսելով դերասանի տեսանկյունից, հաշվի առնելով, որ դահլիճում ներկաներից շատերն իր գործընկերներն են, նա անկաշկանդ ու անկեղծ խոստովանեց. «Մենք` դերասաններս, հավերժ սպասման մեջ ենք, հավե՜րժ եւ հավե՜րժ: Անընդհատ սպասում ենք նոր դերի, նոր առաջարկի, առաջարկը ստանալուց հետո էլ տարակուսում` կհաստատվի արդյո՞ք դերակատարը, թե՞ ոչ: Թեեւ շատ բան կախված է աշխատասիրությունից, շնորհքից, տաղանդից, բայց ինչպես ասում են` գոյություն ունի դերասանի բախտ: Մոտավորապես երեսուն տարի առաջ Վիգեն Չալդրանյանն առաջին անգամ ինձ տեսավ «Մետրո» թատրոնի բեմում: Տարիներ անց` 2011 թ., պատահականորեն հենց իմ ծննդյան օրը ստանում եմ զանգ Վիգենից եւ առաջարկ` փորձել գլխավոր հերոսուհու` Ջիջիի դերը»:

Այդ օրը՝ տասնհինգ տարի անց, բեմում Մարիամը Վիգեն Չալդրանյանին է հանձնում հենց այն խեցի-զարդատուփը, որի մեջ ողորկ մի քարի վրա գրված է` ՋԻՋԻ` ի հաստատումն դերի: Իհարկե, միայն խեցի-զարդատուփը` այն պայմանով, որ եւս մի քար տեղ կգտնի այնտեղ` նոր դերի առաջարկի հույսով: «Այս քարը պահեմ ինձ, տուփը վերադարձնեմ Ձեզ ու սպասեմ»,- ասաց դերասանուհին, ինչին հետեւեց Վիգեն Չալդրանյանի հումորով լի պատասխանը. «Ա’յ, այսպես ռեժիսորներին փաստի առաջ են կանգնեցնում»: «Վիգենը այն եզակի ռեժիսորներից է, որի երկու ֆիլմերում կինը կենտրոնական կերպար է՝ Ջիջին ու Քրմուհին. կարեւոր մի թեմա, որը մեծ բաց է հայկական կինոյում»,- խոսքն ավարտեց Մարիամ Դավթյանը:

Մինչ գործադիր պրոդյուսերիս ձայն տալը՝ Վիգեն Չալդրանյանը փակագծեր բացելով պատմեց «VS Tigers Ֆիլմ Փրոդաքշնի» ստեղծման պատմությունը, կինոարտադրության ընկերություն, որի շրջանակում ծնվել է ֆիլմը: Հոբելյանական երեկոն համընկել էր հայոց հաղթական բանակի կազմավորման օրվա հետ: Մեջբերելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձից մի հատված՝ հայցեցի Բարձրյալի Սուրբ Աջի զորակցությունը հայ զինվորին յուր նվիրական առաքելության մեջ. «Նորանկախ մեր պետականության ձեւավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով։ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի եւ անվտանգությունը մեր ժողովրդի»:

Այնուհետ Վիգեն Չալդրանյանը բեմ հրավիրեց ֆիլմի մոնտաժող Տիգրան Բաղինյանին եւ տնօրեն Սուրեն Ադամյանին: Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսներից շատերը կանգնած դիտեցին 125-րոպե տեւողությամբ կինոնկարը:

Երեկոն շարունակվեց Հայաստանի Կինոգործիչների միության Բուխարու սրահում` մտերմիկ մթնոլորտում: Հյուրերը վայելեցին Անդրանիկ Գրիգորյանի եւ Վարուժան Մուրադյանի գինիները, վարպետ խոհարարների ուտեստները` գործարար Գարսեւան Խաչատրյանի նախաձեռնությամբ:

«Ձայն Լռության» ֆիլմի մասին հիացմունքի խոսքեր ասաց ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանը. «Ես գիտեի, որ Չալդրանյանը տաղանդավոր է, բայց այսքա՞ն… Ապշելու բան է. համաշխարհային կինոյում քիչ կգտնես ֆիլմ, որտեղ ընդամենը երկու դերակատար կարողանան երկու ժամ հինգ րոպե հանդիսատեսին լարված վիճակում պահել: «Օսկարի» արժանի ֆիլմ է»: Այդ պահին մտաբերեցի արվեստաբան, մտավորական, երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանի խոսքը. «Օսկարով իհարկե ոչինչ չի որոշվում, բայց ես վստահ եմ, որ Վիգենը մի օր անպայման «Օսկար» բերելու է Հայաստան»:

Սահականուշ ՍԱՀԱԿՅԱՆ

«Ձայն Լռության» ֆիլմի գործադիր պրոդյուսեր

«VS Tigers Ֆիլմ Փրոդաքշնի» հիմնադիր-տնօրեն

Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է ԻսրայելըԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ ReutersԵրկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ինԵս ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. ԹրամփԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոնԱշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններԵրևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը25/27 Երկուսով քվեախցիկումԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչությունՌուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ ՊուտինՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ
Ամենադիտված