Մոսկվան ձգտում է միջուկային զենք տեղակայել Ղրիմում. Պորոշենկո
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքում, «Ուկրաինայի պայքարը հանուն ազատության, որը շարունակվում է» գագաթնաժողովին, հայտարարել է, որ Ռուսաստանը միլիտարիզացրել է Ղրիմը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի կառավարությունը մտադիր է միջուկային զենք տեղակայել «Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմի թերակղզում»: «Ռուսաստանը Ղրիմի ուժեղ ռազմականացումն է իրականացնում: Նա, այդ ամենից զատ, նաև ձգտում է այնտեղ միջուկային զենք տեղադրել»,- մեջբերում է «Корреспондент» պարբերականը Պորոշենկոյի խոսքերը:
Պարբերականը հիշեցնում է նաև, որ Պորոշենկոն իր ելույթում կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: