Հնդկաստանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երեք տարեկան աղջիկը ծանր վիրավորվել է մթերային խանութ այցելելուց հետո: Ըստ The Times of India-ի ՝ երեխան այնտեղ է եղել իր ավագ քրոջ հետ, որտեղ խանութի վաճառողը նրան քաղցրավենիքի նման մի ապրանք է տվել:
Երբ աղջիկը փորձել է այն ծամել, տեղի է ունեցել պայթյուն։ Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները բարդ վիրահատություն են կատարել։ Բժիշկները հայտնել են, որ վիրահատությունը հաջող է անցել, և երեխայի կյանքին ներկայումս վտանգ չի սպառնում։
Աղջկա հարազատները դիմել են իրավապահ մարմիններին։ Խանութի վաճառողը ձերբակալվել է, և միջադեպի հանգամանքները պարզվում են։
Թարգմանությունը՝ Past.am-ի