«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ը գույքով համալրելու համար հատկացվեց 244,9 մլն դրամ
ՀասարակությունՀՀ կառավարությունն Առողջապահության նախարարությանը հատկացրեց 244,9 մլն դրամ՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեության (պահպանման) ծախսերի փոխհատուցման, անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:
ՀՀ առողջապահության նախարար ԱրմենՄուրադյանը նշեց, որ ընկերությունն իր հիմնական գործունեությունը դեռ չի սկսել, հետևաբար չունի ֆինանսական բավարար միջոցներ պահպանման ծախսերի և անհրաժեշտ կահույքի ձեռքբերման, կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գումարը հատկացվեց կառավարության պահուստային ֆոնդից: