Անչափ համեղ փախլավայի այլընտրանքային տարբերակ
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Ընկույզը, պնդուկն ու նուշը բլենդերի մեջ մանրացնում ենք և խառնում շաքարավազի հետ։

- Խմորի 5 շերտերը (յուրաքանչյուրն առատորեն կարագով պատում ենք) շարում ենք իրար վրա։

- Լցնում ենք ընկուզային խառնուրդի կեսը։

- Մնացած 5 շերտերն էլ, նույնպես կարագով առատորեն պատում ենք, և դնում ընկույզի
շերտի վրա։ Լցնում ենք ընկուզային խառնուրդի մյուս կեսը և ծածկում մյուս 5 շերտերով` յուրաքանչյուր շերտը առատորեն հալեցրած կարագով պատելով։
Տապակի պարունակությունը խորանարդաձև կտրում ենք և մնացած կարագը լցնում ենք վրան։
- Բակլավան տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40-45 րոպե թխում ենք` մինչև ոսկեգույն դառնա։
- Քանի դեռ բակլավան թխվում է, պատրաստում ենք օշարակը։ Մեղրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ջուրը։

- Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և 5 րոպե
եփում ենք։ Կրակի տակն անջատում ենք։ Օշարակը հավասարապես լցնում ենք պատրաստի բակլավայի վրա և թողնում ենք սառչի։
Մատուցում ենք։
Բակլավա ` նույն ինքը փախլավա, որը կարող եք պատրաստել սովորական շերտավոր խմորով, վրան էլ կարող եք ընկույզներ շարել