Մելանյա Թրամփի մասին ֆիլմն անսպասելի ռեկորդ է սահմանել
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին պատմող «Մելանյա» նոր վավերագրական ֆիլմն անսպասելի ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Independent-ը, փոխանցում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ֆիլմը ցույց է տվել քննադատների և հանդիսատեսի գնահատականների միջև ամենամեծ տարբերությունը 27 տարվա ընթացքում։
Ֆիլմը դուր է եկել քննադատների միայն 10%-ին, սակայն հանդիսատեսը այն գնահատել է 99%։
Պարբերականը այս տարբերությունը կապում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցություն հայտնելու հետ։ Միևնույն ժամանակ, հեռուստադիտողները նշում են, որ իրենց համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է առաջին տիկինը պատրաստվում երդմնակալության օրվան և ինչպես է նա օգնում երեխաներին:
«Մելանյա» կտավը որոշ երկրներում չպահանջված է եղել։
Հետևեք մեզ՝ այստեղ