ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


ՀՀԿ-ն կիսվելու է. «Ժամանակ»

Մամուլ

Գուցե տարօրինակ հնչի, սակայն ՀՀԿ դպրոցի բացումը, որը ոչ այն է քաղաքական է լինելու, ոչ այն է կուսակցական, խոշոր հաշվով՝ հիշեցնելու է կուսակցությանը հասցված կացնի հարված, որով ՀՀԿ-ն կիսվելու է: Ավելի շուտ՝ կիսվելու է ՀՀԿ պատմությունը: Այն բաժանվելու է մինչեւ դպրոցը եղած շրջանի կամ շրջափուլի եւ դպրոցից հետո եղած շրջափուլի:

Այդ գործընթացը տեղավորվում է Հայաստանում իշխանության ձեւավորման կամ վերադասավորման այն գործընթացի մեջ, համատեքստում, որը սկսել է Սերժ Սարգսյանն ու փորձում է առաջ տանել, եւ որի առավելագույն նպատակը 2018 թվականից հետո որպես վարչապետ մնալն է, իսկ նվազագույնը՝ ՀՀԿ միջոցով ստվերային իշխանություն պահելը եւ կուսակցական համակարգի միջոցով ապակենտրոնացված իշխանական համակարգի վրա ազդեցությունը պահպանելը, դե ֆակտո կառավարելը:

Այդ գործում շատ կարեւոր են ոչ միայն իրավա-քաղաքական, կազմակերպա-կառուցվածքային լուծումները, սերնդափոխության ֆիզիկական կամ ինտելեկտուալ իմիտացիաները, այլ նաեւ հոգեբանական կողմը: Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր իշխանության ձեւավորմանը, իրեն զգալիորեն ենթակա համակարգի կազմավորմանը: Կստացվի, թե ոչ, հանրությունը թույլ կտա, ի վիճակի կլինի դիմադրել այդ գործընթացին, թե ոչ՝ այլ խնդիր է: Ակնհայտ է, որ Սարգսյանը իր առաջ դրել է այդ խնդիրը եւ փորձում է գնալ անշեղորեն: Ձեւավորել սեփական իշխանություն, որը երկարաժամկետ ռեզերվով ենթակա է իրեն, գործնականում հնարավոր չէ առանց այդ հարցը առնվազն ՀՀԿ մասշտաբով լուծելուն: Իսկ ՀՀԿ մասշտաբով այդ հարցը հնարավոր չէ լուծել առանց հոգեբանական տրանսֆորմացիայի:

Մեծ հաշվով, ներկայիս Հանրապետական կուսակցությունը հիբրիդային է եւ իր մեջ կրում է կամ արտահայտում է Հայաստանի անկախության ամբողջ շրջանի, անցնող 25 տարիների ժամանակագրությունը: Ներկայիս ՀՀԿ-ում մարդիկ են, ովքեր հայտնվել են ՀՀՇ իշխանությունից, պատերազմից, ովքեր ասֆալտի ֆիդայիներ են եղել, սագագողեր, ովքեր քրեական եւ օլիգարխիկ փուլում ձեւավորվածներ են, որոնք ՀՀԿ-ում են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ, որոնք Սերժ Սարգսյանի համար են ՀՀԿ-ում հայտնվել, զանազան պատեհապաշտներ եւ այլն:

Այսինքն՝ ներկայիս ՀՀԿ-ն Հայաստանի անկախության անցնող 25 տարիների մի խառնամբոխ է, որն առաջնորդվում է ֆիզիկական անվտանգության եւ նյութապաշտության կոդերով: Սակայն այդ ամենի տակ կա նաեւ հոգեբանությունը, եւ քանի որ այստեղ խառնամբոխ է նաեւ հոգեբանական առումով, եւ ամեն մեկը հոգու խորքում իրեն, այսպես ասած, պարտական է համարում մի որեւէ մեկին՝ մեկը Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանին, մյուսը՝ Վազգեն Սարգսյանին, երրորդը՝ Քոչարյանին, չորրորդը՝ Սերժ Սարգսյանին, հինգերորդը՝ Աշոտ Նավասարդյանին կամ Անդրանիկ Մարգարյանին, որոնք ՀՀԿ հիմնադիրներն են, այդ կուսակցության վրա միարժեք գերակայության խնդիրը խորքային առումով լուծելը դառնում է բավականին բարդ:

Սերժ Սարգսյանը 2006 թվականից անդամակցել է ՀՀԿ-ին, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո գլխավորել այն, մեծ հաշվով՝ որեւէ լուրջ խնդրի չի բախվել կուսակցությունը կառավարելու հարցում, կուսակցության տարբեր խմբերի հետ լեզու գտնելու հարցում, բայց ՀՀԿ-ն, միեւնույն է, իրենը չէ, եւ ինքն էլ, խոշոր հաշվով, ՀՀԿ-ինը չէ, ու այս հոգեբանական դիսոնանսը հանդիսանում է ենթագիտակցական լուրջ արգելք ու բարդույթ բոլորի համար: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ներկան է, սակայն ապագան դառնալու համար նա կարիք ունի նախ դառնալ անցյալը: Այլ կերպ ամբողջատիրական համակարգում կառավարել եւ տիրապետել իշխող կուսակցությանը հնարավոր չէ:

ՀՀԿ-ի դպրոցով Սերժ Սարգսյանը փորձում է լուծել հենց ՀՀԿ անցյալը դառնալու խնդիր, եւ այդ իսկ պատճառով դպրոցը բաժանելու է ՀՀԿ կենսագրությունը երկու փուլի, այսպես ասած՝ կտրելու է հոգեբանական թելը ՀՀԿ այն ժամանակաշրջանի հետ, որտեղ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համար մեկն էր շատերից, ոչ թե միակը: ՀՀԿ քաղաքական կամ կուսակցական դպրոցի առանցքային, իսկ մեծ հաշվով էլ՝ միակ նպատակը լինելու է կուսակցությունում Սերժ Սարգսյանի «դարաշրջանի» հոգեբանական հարթակ ձեւավորելը՝ այդպիսով կուսակցության կենսագրության երկրորդ կեսն իր անցյալով, ներկայով ու ապագայով կապելով միայն Սերժ Սարգսյանի հետ:

Դա, իհարկե, տեւական գործընթաց է եւ անշուշտ՝ ոչ թե ամիսների, այլ տարիների խնդիր: Բայց Սարգսյանն անկասկած իր ծրագրերը հաշվարկում է հենց այդ ժամանակային կտրվածքով՝ հաջողության գրավականը տեսնելով հնարավորինս հեռու հաշվարկելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ ՎարդևանյանԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված