Արևմուտքում հայտարարել են՝ միջուկային զենքի վերահսկողության դարաշրջանն ավարտվել է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հինգշաբթի օրը՝ փետրվարի 5-ին, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված նոր ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (New START) կլրանա՝ սկիզբ դնելով «առանց միջուկային զենքի վերահսկողության» մի դարաշրջանի, գրում է The Financial Times-ը։
FT-ն ապագա երկարաձգման բանակցությունների հեռանկարները անվանում է «մռայլ» և նշում, որ New START-ի անկումը կարող է սկիզբ դնել «մեծ տերությունների միջև միջուկային վեճի» նոր դարաշրջանի։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք այժմ գտնվում ենք նոր սպառազինությունների մրցավազքի եզրին։ Ես չեմ կարծում, որ իմ կենդանության օրոք կկնքվի զենքի վերահսկման մասին մեկ այլ պայմանագիր», - ասել է բրիտանացի ակադեմիկոս և գիտնական Ջեյմս Ակտոնը։
Հետևեք մեզ՝ այստեղ