«Ինտերը» հաղթել է «Կրեմոնեզեին»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը․ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Կրեմոնեզեի» դարպասը (2-0)։
Միլանյան թիմը հարցերը լուծեց դեռ առաջին խաղակեսում՝ 16-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը։ 31-րդ րոպեին Պյոտր Զիելինսկին կրկնապատկեց «Ինտերի» առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցեց հանդիպմանը՝ խաղադաշտ մտնելով 60-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 55-ի՝ շարունակելով վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Կրեմոնեզեն» 23 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ