Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա Ղուկասյան
BlogՊՆ գեներալիտե´տ, ձեր պաշտոնով ձեզ վստահված է իմ պետության անվտանգությունն ու հեղինակությունը։ Այդ վստահությունը ենթադրում է գործով հաշվետվողականություն։ Որպես քաղաքացի` պարտավոր եմ արձանագրել, որ այս իրավիճակում դուք այդ պատասխանատվության բեռը ակնհայտորեն չեք կրում, միակ բանը, որ դուք կրում եք` ձեր ուսադիրներն են:
Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ, դուք ի՞նչ եք արել, պարոնայք գեներալներ: Պետությանը ծառայող բարձրաստիճան սպաներից ակնկալվում է պատասխանատվության, պատվի և արժանապատվության գիտակցում։
Գիտեք, որպես ԶՈւ պահեստազորի զինծառայող, մի բան հիմա կասեմ, թե որքա՜ն պատիվ է ինձ համար այսօր, որ պարտավորված չեմ պատվի առնել ձեզ: Դուք արժանի չեք իմ բրիգադի տղաների, իմ մարտական ընկերների, հայ ժողովրդի զավակների տված արյանը:
Այսքան բան
«Համահայկական ճակատ» շարժման անդամ, ԶՈւ պահեստազորի զինծառայող Աննա Ղուկասյան